Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Կլոր սեղան-քննարկում
Հուլիս 13, 2013

Ս/թ հուլիսի 10-ին ՀՀԱԱ-ում տեղի ունեցավ սեմինար «Ռիսկերի արդյունավետ կառավարման և հսկողության պաշտպանական երեք գծերը» թեմայով: Սեմինարը վարում էր ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ,   Հայաստանում Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը: Քննարկմանը ներկա էին ՀՀԱԱ գործադիր տնօրեն Լ. Խաչատրյանը, ՀՀԱԱ «ՈւՀԿ» ՍՊԸ տնօրեն Հայկ Մնացականյանը, Հայաստանի ակտուարների ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Անանյանը, ՀՀԱԱ անդամներ:

Արա Չալաբյանը սկզբում անդրադարձավ Ներքին աուդիտորների ինստիտուտի ստեղծման պատմությանը, հակիրճ ներկայացրեց գործունեության աշխարհագրական շրջանակները, նրանում հայաստանյան կառույցի տեղին ու դերին:

Ներքին աուդիտորների  ինստիտուտը հիմնադրվել է 1941թվականին ԱՄՆ-ում, Ֆլորիդայում, ունի 165 երկիր ներկայացնող 180 հազար անդամներ: Աշխարհագրական տարածքն իր ընդգրկմամբ շատ լայն է. նրանում ներառված են 105 ինստիտուտներ, որոնք միավորված են ընդհանուր ցանցում, և որոնց փոխհամագործակցությունը պայմանավորված է ընդհանուր նպատակներով և խնդիրներով:

 Հայաստանում Ներքին աուդիտորների ինստիտուտի պատմությունը սկիզբ է առնում 2012թվականի դեկտեմբերից, 31 անդամներով, որոնց թիվն այսօր անցնում է հիսունից, ովքեր բոլորն էլ պրոֆեսիոնալներ են, շատերը`միջազգային որակավորմամբ և հարուստ փորձառությամբ:Գլխավոր նպատակը ներքին աուդիտի գործառույթի զարգացումն է Հայաստանում, ներքին աուդիտորների մասնագիտության որակական առաջընթացին  ու  նրանց համախմբմանը նպաստելը, ռիսկերի կառավարման, հսկողության և կառավարման գործառույթների  բարելավումը:

Արա Չալաբյանը մասնավորաբար անդրադարձավ Ներքին աուդիտի ինստիտուտի կողմից հրապարակված «Միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներ»-ին, որում ներքին աուդիտը սահմանվում է որպես անկախ, օբյեկտիվ հավաստիացում և խորհրդատվություն տրամադրող գործառույթ, որը նախատեսված է արժեք ավելացնելու և կազմակերպության գործունեությունը բարելավելու նպատակով: Այն օգնում է կազմակերպությանն իրականացնել իր նպատակները` համակարգված և կազմակերպված մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ռիսկերի կառավարման, հսկողության և կառավարման գործառույթների արդյունավետությունը: 

Անդրադառնալով ռիսկերի արդյունավետ կառավարման և հսկողության խնդրին, Ա. Չալաբյանը առավել մանրամասնորեն ներկայացրեց «Պաշտպանական երեք գիծ» մոդելն իր բաղադրիչներով:

Բանախոսը կարևորեց նաև ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտները և վարքագծի կանոնները` իրենց սկզբունքներով և վարվելակերպի կանոններով:


Քննարկումների ընթացքում սեմինարի մասնակիցներին  առավելապես հետաքրքրում էին անդամակցության կարգին, անդամակցությամբ պայմանավորված առավելություններին, դրա ընձեռած հնարավորություններին, ներքին աուդիտորի մասնագիտական գործունեությանը, որակավորմանը, ռիսկերի կառավարմանը, միջազգային մակարդակում գլոբալ ինստիտուտի  անդամ այլ կառույցների հետ փոխհամագործակցության, այն իրականացնելու հնարավոր մեխանիզմներին վերաբերող հարցերը: 


ՀՀԱԱ հարգելի անդամներ, ՀՀԱԱ կայքի “Գրադարան” բաժնում կարող եք ծանոթանալ նաև թեմային առնչվող պրեզենտացիոն նյութերի հետ:

 

Նորություններ
Հուլիս 15, 2019
Հունիս 27, 2019
Հունիս 19, 2019
Փոխարժեք | 24/07/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36