Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Որակավորման քննություններ
Օգոստոս 01, 2013

Ավարտվեց  ՀՀԱԱ որակավորման ծրագրի 2013թ. հուլիսյան քննաշրջանը. քննությունները կազմակերպվեցին ՀՀԱԱ Որակավորման քննությունների անցկացման կարգի համապատասխան: Որակավորման ծրագրի 7 առարկաների` Ֆինանսական հաշվառման հիմունքներ, Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար, Իրավագիտության հիմունքներ, ՀՀ հարկային օրենսդրություն, Ֆինանսական կառավարում և վերահսկողություն, Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, Աուդիտ և ներքին վերահսկողություն քննությունները կազմակերպվեցին և անցկացվեցին հուլիսի 22-ից հուլիսի 30–նն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցել է 159 դիմորդ: Շնորհավորում ենք քննությունների այս փուլը անցած բոլոր մասնակիցներին և ցանկանում ենք հաղթահարված տեսնել 50 միավորի բաղձալի շեմը: Ցանկանում ենք, որ այն դառնա հերթական կարևոր քայլերից մեկը մասնագիտական առաջընթացի և պրոֆեսիոնալիզմը երկրի բարօրությանը ծառայեցնելու ճանապարհին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եթե կունենաք անհրաժեշտություն վերանայելու Ձեր հանձնած քննություններից որևէ մեկի արդյունքները, ապա կարող եք դիմել ՀՀԱԱ քննական հանձնաժողովի նախագահին`ընդունված կարգով (տես` “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության Որակավորման ծրագրի քննությունների արդյունքների բողոքարկման կարգը):

ՀՀԱԱ Գործադիր տնօրինություն

Նորություններ
Նոյեմբեր 14, 2019
Նոյեմբեր 04, 2019
Հոկտեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/11/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36