Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Պարզաբանում է մասնագետը
Օգոստոս 02, 2013

                             ՇՄԶ դասընթաց` բիզնես օրենսդրություն

2013թվականի հուլիսի 25-ին  Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում կազմակերպվել էր Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց    "Բիզնես օրենսդրության նորությունների վերլուծական ներկայացում` մայիս-հուլիս 2013թ. "թեմայովԴասընթացը վարում էր ՀՀԱԱ նախագահ, ոլորտի փորձառու մասնագետ Ահարոն Չիլինգարյանը: Մասնակցում էին հաշվապահության և աուդիտի ոլորտի 30-ից ավելի ներկայացուցիչներ, որոնց վերլուծաբար ներկայացվեցին վերջին երեք ամիսների բիզնես օրենսդրության նորությունները, դրանց վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ և հստակեցումներ, քննարկվեցին կոնկրետ գործողության մեջ կիրառության հետ կապված հնարավոր խնդիրները:Ա. Չիլինգարյանը ընդհանուր առմամբ անդրադարձավ 18 օրենսդրական ակտերի:Անդրադառնալով “ՀՀ Սահմանադրությամբ և  ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը և առավելագույն գները հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշմանը, Ա. Չիլինգարյանը նշեց, որ փոփոխությունը կապված է գնումների գործընթացն ավելի կառավարելի դարձնելու հետ:Ներկայացնելով ՀՀ կառավարության N442 որոշումը “Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու  մասին”, բանախոսը շեշտը դրեց ծրագրի հիմնախնդիրների, նպատակների, ակնկալվող արդյունքների, իրականացման սկզբունքների վրա: “Բյուջետային համակարգի մասին” օրենքում կատարված փոփոխությունները Ա.Չիլինգարյանը համարեց էական, այդ թվում ` կապված հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ռեֆորմի հետ և պարզաբանումներ տվեց բյուջետային եկամուտներին, բյուջետային ծախսերին և կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին վերաբերող  նոր սահմանումների առնչությամբ: Մի շարք բացթողումների, նախկին վրիպակների շտկում իրականացնելու տրամաբանությամբ են պայմանավորվում “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք տարածվում են 2013թ. հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: Այս փոփոխությունները բանախոսը որակեց որպես “գովելի” քայլ:“Երկրաբանական տեղեկության հանձնման կարգը սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշմամբ կարգավորվում են պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած, ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները լիազոր մարմնին հանձնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:Որպես դասական օրինակներ, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել տնտեսությանը և փորձ անել լուծելու ոչ ստանդարտ պետական խնդիրը, Ա. Չիլինգարյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց Բելառուսի Հանրապետությունից գյուղատնտեսական տեխնիկա ներմուծելու և բյուջետային երաշխիք տրամադրելու մասին  և Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին” ՀՀ կառավարության որոշումները:Սեմինարի ընթացքում առանձին քննարկման առարկա դարձավ բացառիկ այն դեպքերից մեկը, երբ Հայաստանում օրենքով արտոնություններ են սահմանվում կոնկրետ կազմակերպության համար: 2013թ. հունիսի 19-ին ընդունված ՀՀ օրենքը սահմանում է որոշակի հարկային և մաքսային արտոնություններ “Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի շրջանակներում: Որպես նման մեկ այլ բացառիկ օրինակ, Ա. Չիլինգարյանը վկայակոչեց “Բարձրավոլտ էլեկտրացանցեր” և ՓԲԸ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության “Սանիր” ընկերության միջև կնքված կապալի պայմանագրի շրջանակներում օրենքով տրված արտոնությունները:Կուտակային կենսաթոշակային ոլորտի հարաբերությունները  կարգավորող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ ևս տրվեցին որոշակի պարզաբանումներ:    Սեմինարի ընթացքում օրենսդրական փոփոխություններին առնչվող շատ հարցեր հստակեցվեցին և պարզաբանումներ ստացան հարց ու պատասխանների, քննարկումների և վերլուծությունների շրջանակում:Շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպված այս դասընթացը մասնակիցները բարձր գնահատեցին և ցանկություն հայտնեցին, որ այն ՀՀԱԱ-ն շարունակելի և պարբերական դարձնի:

 

Նորություններ
Նոյեմբեր 14, 2019
Նոյեմբեր 04, 2019
Հոկտեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/11/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36