Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Banks.am-ի անդրադարձը
Օգոստոս 30, 2013

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան ՀՀԱԱ  սույն թվականի  գոստոսի 29-ին կազմակերպել էր Հայաստանում գործող աուդիտորական ընկերությունների հավաք` նվիրված ներկայիս փուլում Հայաստանում աուդիտորական մասնագիտությանն առնչվող հարցերին: Լրագրող Ռուբեն Հարությունյանը  հանդիպման ընթացքում քննարկված խնդիրները “ՀՀԱԱ. Հայաստանում բարձրացել է աուդիտի դերը եւ նշանակությունը”  և “ՀՀԱԱ-ն մոնիթորինգի է ենթարկելու աուդիտորական ընկերությունների աշխատանքի որակը”  վերնագրերի ներքո լուսաբանել է Banks.am-ի էջերում:
ՀՀԱԱ. Հայաստանում բարձրացել է աուդիտի դերը եւ նշանակությունը Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ, Գրանթ Թորնթոն Հայաստանի բաժնետեր Արմեն Հովհաննիսյանն այսօր ողջունել է ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը՝ արգելել ձեւափոխված աուդիտորական եզրակացություն ստացած խոշոր կազմակերպությունների մասնակցությունը պետգնումների գործընթացին:Ոլորտում ընթացիկ զարգացումների շուրջ ասոցիացիայում այսօր կայացած քննարկմանը Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ այդ քայլը բերել է Հայաստանում աուդիտի դերի եւ նշանակության բարձրացմանը:
«Հիմա խոշոր ընկերություններն արդեն ավելի ուշադիր կընտրեն աուդիտորին, եւ իրենց ղեկավարութունը վերջապես կսկսի կարդալ աուդիտորական եզրակացությունները՝ հասկանալու համար, թե որտեղ ունեն թերացում եւ ինչ է պետք անել՝ այն վերացնելու համար», - ասել է Արմեն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ նախարարությունն ընդունել է ասոցիացիայի առաջարկը՝ այսուհետ չընդգրկել «սեւ ցուցակում» այն ընկերություններին, որոնց աուդիտորական եզրակացությունում առկա են այլ հանգամանքների վերաբերյալ նշումներ, «ինչը չի նշանակում, որ եզրակացությունը ոչ դրական է»:
Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վերապահումով եզրակացություն ստացած ընկերությունը պետգնումներին մասնակցելու իր իրավունքը վերադարձնելու համար կարող է նոր աուդիտի ենթարկել իր միջանկյալ (կիսամյակային) հաշվետվությունը, եթե վստահ է, որ իր մոտ վերապահման խնդիրը վերացել է: - See more at: http://www.banks.am/am/news/newsfeed/8595/#sthash.VUGEw96s.dpuf

ՀՀԱԱ-ն մոնիթորինգի է ենթարկելու աուդիտորական ընկերությունների աշխատանքի որակը Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) գործարկում է  աուդիտորական ընկերությունների աշխատանքի որակի մոնիթորինգի համակարգ:Այդ մասին այսօր ասել է ՀՀԱԱ խորհրդի նախագահ, “Պարադիգմա Արմենիա” խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Ահարոն Չիլինգարյանը:
Նա տեղեկացրել է, որ ասոցիացիան, արտաքին աուդիտի իրականացման միջազգային ստանդարտներին համապատասխան, հետեւելու է, թե ինչպես է աուդիտորական ընկերությունն իրականացնում իր պարտավորությունները:
«Այս նպատակով մենք հրավիրել ենք ամերիկյան աուդիտորական փորձագետի, որը կժամանի Հայաստան սեպտեմբերին: Համակարգը կամավոր է, եւ Հայաստանյան 33 աուդիտորական ընկերություններից 12-ը միացել են դրան: Վերջիններս կանցնեն այս ինքնաստուգումը, որը կմեկնարկի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին», - ասել է Ահարոն Չիլինգարյանը:
Նրա տեղեկացմամբ, մոնիթորինգը թույլ կտա մասնակիցներին հասկանալ իրենց թույլ եւ ուժեղ կողմերը եւ թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ միջազգային պահանջները լիովին բավարարելու համար:
«Մոնիթորինգը առաջին երկու տարվա ընթացքում լինելու է կամավոր, իսկ արդյունքները մնալու են գաղտնի: Տարիներ անց, եթե կառավարությունը տեսնի, որ այս կառույցը բավականին ուժեղ է, պետությունը կհրաժարվի աուդիտի որակի ինքնուրույն վերահսկողությունից՝ փոխանցելով այդ գործառույթը մեզ», - ասել է Ահարոն Չիլինգարյանը՝ հավելելով, որ ֆինանսների նախարարությունը ներկայումս ունի համանման գործառույթ:
ՀՀԱԱ խորհրդի նախագահը չի բացառել, որ ապագայում խոշոր կազմակերպությունների աուդիտը կարող է վստահվել միայն կամավոր մոնիթորինգի համակարգում ընդգրկված աուդիտորական ընկերություններին:
Խոսելով ասոցիացիայի նշանակության աճի մասին՝ Ահարոն Չիլինգարյանը, մասնավորապես, նշել է, որ Ֆինանսների նախարարությունը այլեւս չի իրականացնելու աուդիտորների որակավորման քննություններ, եւ այն իրականացնելու է ՀՀԱԱ-ն: - See more at: http://www.banks.am/am/news/newsfeed/8596/#sthash.yV4s00CZ.dpuf

Նորություններ
Նոյեմբեր 14, 2019
Նոյեմբեր 04, 2019
Հոկտեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/11/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36