Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Աուդիտորների հավաք ՀՀԱԱ-ում
Օգոստոս 30, 2013


Աուդիտորական մասնագիտությանն առնչվող հարցերը քննարկման առանցքում
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) սույն թվականի  օգոստոսի 29-ին, ժամը 12-ին կազմակերպել  էր Հայաստանում  գործող  աուդիտորական  ընկերությունների հավաք՝ նվիրված ներկայիս փուլում Հայաստանում աուդիտորական մասնագիտությանն առնչվող հարցերին:  Հավաքին ներկա էին ՀՀԱԱ խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, ՀՀԱԱխորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը, Խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արամ Հովհաննիսյանը, Անդրեաս Հովհաննիսյանը, ՀՀԱԱ գործադիր տնօրեն Լևոն Խաչատրյանը, Հայաստանում գործող աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ArmNews հեռուստաընկերությունը, Հայաստանի Հանրային ռադիոն և Banks.am-ը ներկայացնող լրագրողներ:
Հավաքի քննարկման առանցքում երեք հիմնական հարցեր էին.1.    տեղեկատվություն աուդիտորների որակավորման կարգի հետ կապված վերջին  զարգացումների մասին,2.    տեղեկատվություն աուդիտի որակի մոնիտորինգի (ԱՈՄ) նախագծի իրականացման ընթացքի մասին,3.   աուդիտորական եզրակացությունների վերաբերյալ մամուլում հաճախ դիտարկվող (կապված նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության 20.06.13թ. թիվ 500 որոշման հետ) հարցերի շուրջ քննարկում:
Աուդիտորների որակավորման կարգի հետ կապված վերջին  զարգացումները    ներկայացրեց ՀՀԱԱ խորհրդի անդամ, Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա նշեց, որ վերջին շրջանում էական փոփոխություններ են տեղի ունեցել աուդիտորների որակավորումը կարգավորող իրավական ակտերում, և դրանց արդյունքում աուդիտորական գործունեության ոլորտում լիազոր պետական մարմինը` ՀՀ ֆինանսների նախարարությունը այլևս չի իրականացնելու աուդիտորների որակավորման քննություններ, և այսուհետ աուդիտորների որակավորումն իրականացնելու է ՀՀ կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտական կառույցը`ՀՀԱԱ-ն:Ա. Հարությունյանը պարզաբանումներ տվեց նաև այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք ստացել էր ՀՀԱԱ-ն նշված փոփոխությունների հետ կապված:
Աուդիտի որակի մոնիտորինգի (ԱՈՄ) նախագծի իրականացման ընթացքի մասին սպառիչ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը, հավելելով, որ մոնիթորինգը թույլ կտա մասնակիցներին հասկանալ իրենց թույլ եւ ուժեղ կողմերը եւ թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ միջազգային պահանջները լիովին բավարարելու համար: Նա տեղեկացրեց նաև, որ ասոցիացիան  այս նպատակով  հրավիրել է ամերիկյան աուդիտորական փորձագետի, որը կժամանի Հայաստան սեպտեմբերին: Համակարգը կամավոր է, և Հայաստանյան 33 աուդիտորական ընկերություններից 12-ը միացել են դրան: Վերջիններս կանցնեն այս ինքնաստուգումը, որը կմեկնարկի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին:

Աուդիտորական եզրակացությունների վերաբերյալ մամուլում հաճախ դիտարկվող հարցերի շուրջ աուդիտորական ընկերությունների ներկայացոփւցիչներին որոշակի պարզաբանումներ տվեց ՀՀԱԱ խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նա  ողջունեց  ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը՝ արգելել ձեւափոխված աուդիտորական եզրակացություն ստացած խոշոր կազմակերպությունների մասնակցությունը պետգնումների գործընթացին, նշելով, որ այդ քայլը բերել է Հայաստանում աուդիտի դերի եւ նշանակության բարձրացմանը:Աուդիտորական գործունեությանն առնչվող արդի խնդիրներին, առկա ձեռքբերումներին և զարգացման միտումներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ տվեց և ՀՀԱԱ դիրքորոշումը, Զարգացման ծրագրով նախատեսված հետագա քայլերը  ներկայացրեց ՀՀԱԱ նախագահ Ահարոն Չիլինգարյանը:Լրատվական կազմակերպությունների անդրադարձերին կարելի է ծանոթանալ ՀՀԱԱ կայքում:

Նորություններ
Նոյեմբեր 14, 2019
Նոյեմբեր 04, 2019
Հոկտեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/11/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36