Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Banks.am-ի արձագանքը
Դեկտեմբեր 02, 2013

Սույն թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում ներկայացվեցին 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված աուդիտի որակի մոնիտորինգի արդյունքները:Լրագրող Սիրանույշ Եղիազարյանը “Աուդիտի որակի մոնիթորինգին դրական գնահատականի է արժանացել 7 ընկերություն” վերնագրի ներքո լուսաբանել է միջոցառումը Banks.am–ի էջերում:

Աուդիտի որակի մոնիտորինգին դրական գնահատականի է արժանացել 7 ընկերություն

 ՀՀԱԱ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացան (ՀՀԱԱ) այսօր ամփոփել է   սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացված՝ գործող աուդիտորական ընկերությունների աուդիտի որակի մոնիտորինգի արդյունքները եւ դրական գնահատականի արժանացած ընկերություններին հանձնել վկայագրեր: 
Մոնիտորինգին կամավոր սկզբունքով մասնակցել են ՀՀ-ում  գործող աուդիտորական ընկերություններ: ՀՀԱԱ կողմից ընտրված ստուգող խումբը ղեկավարել է Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի փորձագետ Փոլ Հարիսոնը:
Մասնակիցներից աուդիտի որակի մոնիտորինգի ընթացքում դրական գնահատականի են արժանացել` «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ», «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ», «ԷՅ ԷՆ ԱՈՒԴԻՏ», «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ», «ՓԻ-ԷՅՉ-ՓԻ ԱՈՒԴԻՏ», «ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ» եւ «ՍՈՍ ԱՈՒԴԻՏ» ընկերությունները:
Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է ՀՀԱԱ  խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, մոնիտորինգն անցկացվել է Խորհրդում աուդիտորական հանրության հետ քննարկած եւ համաձայնեցված ընթացակարգի,  հարցաշարի եւ գնահատման համակարգի համաձայն, որոնք մշակվել եւ ներդրվել են Որակի վերահսկողության միջազգային ստանդարտ 1-ին (ISQC 1) եւ Աուդիտի միջազգային ստանդարտների (ISAs) հիման վրա:
Նրա փոխանցմամբ, մոնիտորինգի հիմնական նպատակն էր ՀՀ-ում աուդիտի որակի եւ աուդիտի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը կարեւորել է այն հանգամանքը, որ մասնակից ընկերությունները կամավոր կերպով ցանկացել են լսել երրորդ կողմի գնահատականը, իսկ աուդիտորական այլ ընկերություններին խորհուրդ տվել հաջորդ տարի մասնակցել որակավորման գործընթացին:
ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանի փոխանցմամբ, ստուգող խմբի կողմից հնչած առաջարկները կնպաստեն ընկերությունների աուդիտի որակի առավել բարձրացմանը եւ կկիրառվեն հաջորդ տարի անցկացվելիք մոնիտորինգի ժամանակ:- See more at: http://www.banks.am/am/news/newsfeed/8934/#sthash.emso81Zo.dpuf

 

Փոխարժեք | 29/06/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36