Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Գործողությունների ծրագիր 2014
Հունվար 14, 2014

 2013թ. դեկտեմբերին, բավականին մանրամասն և բովանդակալից քննարկումներից հետո, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհուրդը հաստատեց ասոցիացիայի 2014թ.-ի գործողությունների ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է 38 հիմնական միջոցառումներից կազմված փաստաթուղթ, որտեղ մանրակրկիտ ներկայացված է յուրաքանչյուր միջոցառման նկարագրությունը և իրագործման ժամկետը:  Միջոցառումների կազմման հիմքում դրված են ՀՀԱԱ առաքելության իրագործման համար սահմանված նպատակները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀԱԱ 2013-2014թթ. Զարգացման ծրագրում: Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի Զարգացման ծրագրին հնարավոր է ծանոթանալ ՀՀԱԱ կայքում` http://www.aaaa.am/am/subcats/47/:   

 2014թ.-ի Գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների հիմնական նպատակն է մի կողմից ապահովել ասոցիացիայի ընթացիկ բնականոն գործունեությունը, մյուս կողմից ստեղծել ամուր հիմքեր հետագա կայուն զարգացման համար:  Մասնավորապես, մի խումբ միջոցառումներ վերաբերում են ՀՀԱԱ որակավորման դասընթացների և քննությունների կազմակերպմանը, որակավորման ծրագրի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը: Կարևորվել են ՀՀԱԱ  որակավորման ծրագրի բարելավմանն ուղղված  միջոցառումները, որոնք բխում են ինչպես Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջներից, այնպես էլ ՀՀԱԱ Զարգացման ծրագրի 2-րդ նպատակից:  Կարևորվել է նաև ՀՀԱԱ որակավորման ծրագրի դասագրքերի թարմացման հարցը: Նախատեսվել է նաև թարմացնել ՀՀԱԱ Վարքագիրքը, բարելավել ՀՀԱԱ ինտերնետային կայքը, որը կապահովի ՀՀԱԱ անդամների հետ ինտերակտիվ կապ և մանագիտական միջավայրի իրազեկում:  Կարևորում ենք նշել, որ նախատեսված է պարբերաբար կազմակերպել մասնագիտական քննարկումներ, որոնք վերաբերելու են մասնագիտական օրենքների և ոլորտին առնչվող այլ իրավական փաստաթղթերի փոփոխություններին: Պարբերաբար կազմակերպվելու են շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ ՀՀԱԱ անդամների համար:

Գործողությունների ծրագրում սահմանվել են նաև համապատասխան միջոցառումներ, որոնք նպաստելու են ՀՀԱԱ կարողությունների հզորացմանը և ֆինանսական կայունության ապահովմանը: Նախատեսվել է նաև ՀՀԱԱ Զարգացման ծրագրի 1-ին նպատակով սահմանված որակի մոնիթորինգի հերթական փուլի իրականացում,  արդյունքների ամփոփում և արդյունավետության գնահատում: Հիմք ընդունելով գոյություն ունեցող Պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների պալատի օրենքի նախագիծը, նախատեսվել է առաջարկել  ՀՀ Ֆինանսների նախարարությանը վերսկսել քննարկումները օրենքի ընդունման համար:   

Համապատասխան ուշադրություն է դարձվել նաև ՀՀԱԱ անդամի մասնագիտական էթիկայի վերահսկողական գործառույթների մշակմանը: Այս առումով ՀՀԱԱ նորաստեղծ Անդամակցության և մասնագիտական էթիկայի հանձնաժողովի կողմից մշակվելու ենՀՀԱԱ անդամի մասնագիտական էթիկայի պահպանման վերահսկողության նոր միջոցառումներ:

Ընդհանուր առմամբ ՀՀԱԱ 2014թ.-ի գործողությունների ծրագրով նախատեսվել են բազմաթիվ այլ ընթացիկ միջոցառումներ, որոնք ըստ էության ածանցվում են վերը նշված զարգացման հիմնական ուղղություններից: 2014թ. գործողությունների ծրագրին ավելի  մանրամասն հնարավոր է ծանոթանալ ՀՀԱԱ գրասենյակում:

ՀՀԱԱ գործադիր տնօրինություն

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36