Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀԻՇԵՑՈՒՄ ՀՀԱԱ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Փետրվար 13, 2014

ՀԻՇԵՑՈՒՄ 

Շարունակական մասնագիտական զարգացման պահանջների ու Պրոֆեսիոնալ հաշվապահների վարքագրքի հիմնարար սկզբունքների և անկախության պահպանման  հայտարարության ժամկետների վերաբերյալ 

 Հարգելի ՀՀԱԱ անդամներ,

Հիշեցնում ենք, որ մինչև 2014թ. մարտի 1-ը անհրաժեշտ է ՀՀԱԱ ներկայացնել.

  • Պրոֆեսիոնալ հաշվապահների վարքագրքի հիմնարար սկզբունքների և անկախության պահպանման վերաբերյալ ՀՀԱԱ անդամի հայտարարությունը,
  • Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) միջոցառումների մասնակցության հայտարարագիրը:

Նշված երկու փաստաթղթի հաստատված ձևաթղթերը ներկայացնում ենք կից: Ինչպես կնկատեք, ՀՀԱԱ Խորհրուրդի կողմից, նախորդ տարիների համեմատ, էապես կրճատվել է ՀՀԱԱ անդամների կողմից ՀՀԱԱ ներկայացվող տեղեկատվության ծավալը` թողնելով նվազագույն անհրաժեշտը:Ձևերը ներկայացված են գրադարան բաժնում:

ՇՄԶ միջոցառումների մասնակցության հայտարարագրի լրացման առումով, կցանկանայինք նշել, որ 2013թ. հուլիսի 8-ին կայացած ՀՀԱԱ անդամների ժողովի որոշմամբ ՀՀԱԱ Կանոնադրության մեջ կատարվեցին  լրացումներ, որոնց համաձայն.

  • ՀՀԱԱ անդամները պարտավոր են պահպանել շարունակական մասնագիտական զարգացման կանոնակարգի պահանջները;
  • Տարեկան շարունակական մասնագիտական զարգացման  միջոցառումների մասնակցության 40 ժամը չլրացնելու դեպքում անդամին տրվում է զգուշացում` հրապարակելով այն ՀՀԱԱ կայքում, իսկ զգուշացումից հետո, 2 տարվա (խախտման տարվա և դրան անմիջապես հաջորդող տարվա) ընթացքում, 80 ժամը չլրացնելու դեպքում անդամի անդամակցությունը “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպությանը համարվում է դադարած:

ՇՄԶ միջոցառումների մասնակցության հայտարարագիրը լրացնելիս կարող եք օգտվել ՀՀԱԱ կայքում տեղադրված 2013թ. հոկտեմբերի 8-ին ՀՀԱԱ Խորհրդի կողմից ընդունված ՀՀԱԱ անդամների շարունակական մասնագիտական զարգացման գործառույթների կարգից, որով կարգավորվում են ՀՀԱԱ անդամների շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված հարաբերությունները, ՇՄԶ միջոցառումների նկարագիրը,  ժամերի հաշվարկման կարգը: 

    Նշենք նաև, որ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀԱԱ Խորհրդի կողմից հաստատվեց նաև ՀՀԱԱ Անդամակցության և մասնագիտական էթիկայի հանձնաժողովի կողմից ՀՀԱԱ անդամի մասնագիտական վարքագծի (էթիկայի) կանոնագրքի նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը, համաձայն որի վերոնշյալ հանձնաժողովն իրականացնելու է ՀՀԱԱ անդամների կողմից ներկայացված` Պրոֆեսիոնալ հաշվապահների վարքագրքի հիմնարար սկզբունքների և անկախության պահպանման վերաբերյալ հայտարարությունների և ՇՄԶ միջոցառումների մասնակցության հայտարարագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև այդ փաստաթղթերի` սահմանված ժամկետում չներկայացման դեպքերը:

 Խնդրում ենք մինչև 2014թ. մարտի 1-ը  ՀՀԱԱ ներկայացնել լրացված ՀՀԱԱ անդամի տարեկան հայտարարությունըևՇՄԶ միջոցառումների մասնակցության տարեկան հայտարարագիրը”: Փաստաթղթերը էլ-փոստով (aaaa@aaaa.am) ուղարկելու դեպքում, խնդրում ենք ներկայացնել ստորագրված և սկանավորված տարբերակով:

 

Հարգանքով,

ՀՀԱԱ գործադիր տնօրինություն

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36