Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դասախոսների մրցույթի հայտարարություն
Մարտ 27, 2014

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան հետևողականորեն իրագործում է 2012-14թթ. համար հաստատված Զարգացման ծրագիրը: 2013թ-ին իրականացվեց  Զարգացման ծրագրի առաջին նպատակով սահմանված աուդիտորական գործունեության որակի մոնիտորինգի առաջին փուլը, որը հնարավորություն տվեց պլանավորելու և ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր բացահայտված թերությունների և բացթողումների վերացման, ինչպես նաև որակի ապահովման ներդրված համակարգերի բարելավման ուղղությամբ:

Մասնավորապես, որոշվեց մինչ որակի մոնիթորինգի հաջորդ փուլի սկիզբ իրականացնել ուսուցողական ծրագիր, որի նպատակն է որակի մոնիթորինգի ընթացքում բացահայտված խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ որակավորված աուդիտորների կիրառական բնույթի գիտելիքների թարմացումը, ինչպես  նաև առավել խորացումը:

Այդ նպատակով նախատեսվում է կազմակերպել կիրառական բնույթի եռօրյա ինտենսիվ սեմինար /օրական 8 ժամ/ Աղվերան կամ Ծաղկաձոր քաղաքներում հուլիս և/կամ սեպտեմբեր ամիսներին:

Սեմինարի ընթացքում նախատեսվում է ներկայացնել աուդիտին վերաբերող հետևյալ հիմնական բաժինները.

ü      Պլանավորում (ընդհանուր ժամաքանակի մոտ 20%)

ü      Ապացույցների հավաքում (ընդհանուր ժամաքանակի մոտ 50%)

ü      Ամփոփում և եզրակացության տրամադրում (ընդհանուր ժամաքանակի մոտ 10%)

ü      Որակի վերահսկողության համակարգի մշակում և ներդրում (ընդհանուր ժամաքանակի մոտ 20%)

Բովանդակության մեջ ներառված թեմաների ներկայացման համար հայտարարվում է դասախոսի բաց մրցույթ:

Դասախոսի մրցույթի մասնակցության համար ցանկալի պահանջները հետևյալներն են.

-        ՀՀԱԱ կամ միջազգային այլ մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում

-        Մասնագիտական աշխատանքային փորձ խոշոր տասնյակում

-        Դասախոսության,  ներառյալ ՇՄԶ դասընթացների, իրականացման փորձ:

 

Դասախոսության 1 ժամի համար վճարը նախատեսվում է սահմանել 30 000 ՀՀ դրամ` ներառյալ հարկերը:

Սեմինարի մասնակցության արժեքը, ներառյալ տեղափոխման և հյուրանոցում կեցության ծախսը, կկազմի մոտավորապես 120 000 – 160 000 ՀՀ դրամ: Վերջնական գումարը կհստակեցվի և դրա մասին լրացուցիչ կտեղեկացվի մինչ սեմինարը:

Դասախոսների մրցութային ցուցակում ընդգրկվելու համար խնդրում ենք մինչ ս.թ. ապրիլի 30-ը ներկայացնել դասախոսության վերը նշված բովանդակության՝ Ձեր կողմից նախընտրած թեման և ռեզյումեն հետևյալ էլ-փոստով` aaaa@aaaa.am

 

Հարգանքով

Լևոն Խաչատրյան

ՀՀԱԱ գործադիր տնօրեն

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36