Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Հայտարարություն` ԱՈՄ-ի սկիզբ
Ապրիլ 02, 2014

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան սկսում է 2014 թվականի Աուդիտի որակի մոնիտորինգի (ԱՈՄ) գործընթացը:Ինչպես գիտեք, ԱՈՄ –ի  առաջին փուլը իրականացվեց 2013թ. աշնանը: Արդյունքում հայկական 7 աուդիտորական կազմակերպություններ հաջողությամբ անցան այդ քննությունը և ստացան դրական գնահատական, ինչը հանդիսացավ նրանց աշխատանքի բարձր որակի վկայությունը:2013թ. մոնիտորինգից հետո  ՀՀԱԱ-ն վերլուծեց այդ գործընթացի առաջին փորձի արդյունքները, անցկացվեցին քննարկումներ նաև աուդիտորական ընկերությունների հետ, ինչի հիման վրա ԱՈՄ ընթացակարգը և հարցաշարը որոշ փոփոխությունների ենթարկվեցին:Ըստ փոփոխված ընթացակարգի՝ ընկերությունում ԱՈՄ-ի տևողությունը հիմա կազմելու է 3 օր: Այդ ժամանակահատվածում ստուգող խումբը մոնիտորինգի է ենթարկելու 2 ֆայլ, իսկ վերջին օրվա կեսը նվիրելու է ընկերությունում մոնիտորինգի արդյունքների ներկայացմանը և վերլուծությանը՝ առանց ստացած գնահատականը բացահայտելու:Այս տարի նաև նախատեսվում է մինչ որակի մոնիթորինգի հաջորդ փուլի սկիզբ իրականացնել ուսուցողական ծրագիր, որի նպատակն է որակի մոնիթորինգի ընթացքում բացահայտված խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ որակավորված աուդիտորների կիրառական բնույթի գիտելիքների թարմացումը և խորացումը: Այդ նպատակով նախատեսվում է կազմակերպել կիրառական բնույթի եռօրյա ինտենսիվ սեմինար /օրական 8 ժամ/ Աղվերան կամ Ծաղկաձոր քաղաքներում հուլիս և/կամ սեպտեմբեր ամիսներին: Սեմինարի դասախոսների ընտրության համար մրցույթն արդեն հայտարարված է:2014թ. ԱՈՄ-ը նախատեսվում է իրականացնել հոկտեմբեր ամսին: Վճարը կազմելու է մոտավորապես 600 -700 հազար  դրամ՝ կախված մասնակիցների քանակից: ԱՈՄ-ին կամավորապես միանալը արտահայտվում է մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը ԱՈՄ-ին միանալու Համաձայնագիրը ստորագրելով:ԱՈՄ-ի գործառույթներին ավելի լավ ծանոթանալու և հստակ պատկերացում կազմելու համար ՀՀԱԱ-ն սույն թվականի ապրիլի 9-ին, ժամը 17-ին  կազմակերպում է 2014թ. ԱՈՄ-ին նվիրված բաց դռների օր, որի ժամանակ ԱՈՄ պատասխանատու խմբի անդամները կտան պարզաբանումներ և կպատասխանեն ներկա գտնվող աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:Հրավիրում ենք  Ձեզ մասնակցելու ԱՈՄ բաց դռների օրվանը, որը տեղի կունենա Կոմիտաս 49/3 հասցեում, 602 սենյակում: Խնդրում ենք նախապես Ձեր մասնակցությունը հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ aaaa@aaaa.am, կամ հետևյալ հեռախոսահամարներով՝ 24-91-78, 23-87-75

Հարգանքով,

Լևոն Խաչատրյան

ՀՀԱԱ գործադիր տնօրեն

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36