Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԿԻԶԲ
Ապրիլ 09, 2014

Հաշվապահների միջազգային դաշնությանն անդամակցող Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) իրականացնում է Հաշվապահների միջազգային  դաշնության (ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագիր, որը ճանաչվել և ընդունվել է մի շարք միջազգային մասնագիտական  հեղինակավոր կառույցների կողմից, մասնավորապես` Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) և Շոտլանդիայի Երդվյալ հաշվապահների ինստիտուտի (ICAS):

         ՀՀԱԱ  որակավորման ծրագրի քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո և մասնագիտական փորձի պահանջներին բավարարման պայմաններում մասնակիցներին տրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահի և/կամ աուդիտորի որակավորումներ, ինչը ենթադրում է ապագայում մասնագիտացված կառույցին` ՀՀԱԱ-ին անդամակցելու և միաժամանակ երկու կառույցների`ՀՀԱԱ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության որակավորումներին տիրապետելու  հնարավորություն:

Հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ է հանձնել առաջին 6, իսկ աուդիտորի  որակավորման համար` ծրագրի բոլոր 7 քննությունները: ՀՀԱԱ որակավորումը  կճանաչվի ACCA-ի կողմից` որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից:

Ներկայումս ՀՀ Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունն այլևս չի ընդունում դիմումներ՝ աուդիտորի որակավորման համար քննություններ հանձնելու նպատակով: Քննություններն այսուհետև կազմակերպվելու և անց են կացվելու ՀՄԴ (IFAC)   անդամ հանդիսացող և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  հավատարմագրված կառույցի՝ ՀՀԱԱ-ի միջոցով,  ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատված՝ “Քննությունների անցկացման կարգին” համապատասխան:

         Ծրագրում ներառված են .”Ֆինանսական հաշվառման հիմունքներ”, “Ֆինանսական  տեղեկատվություն  կառավարման համար”, “Իրավագիտության հիմունքներ”, “ՀՀ հարկային օրենսդրություն”, “Ֆինանսական կառավարում և վերահսկողություն”, “Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում”, “Աուդիտ և ներքին վերահսկողություն” առարկաները:   

Դասընթացները տեղի են ունենում երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է տալիս ծրագրի մասնակիցներին չկտրվել աշխատանքից և արդյունավետ տնօրինել ժամանակը` հասնելով  լավագույն արդյունքի:

Կոչ ենք անում օգտվել մասնագիտական զարգացման և առաջընթացի այս աննախադեպ հնարավորությունից:

Մեկ դասընթացի ընդհանուր վճարը կազմում է առավելագույնը  80000 ՀՀ դրամ և իր մեջ ներառում է դասընթացի, դասագրքի, խնդրագրքի, քննության արժեքը: Բարձր առաջադիմությամբ դիմորդները կստանան զեղչի հնարավորություն: Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 26-ը: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

Հեռ.`  (010) 24-91-78(ն. 117) ,(010) 23-87-75, (077) 24-91- 78

Էլ. փոստ` aaaa@aaaa.am  ;  ec@aaaa.am;  URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36