Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Հաղորդագրություն
Ապրիլ 15, 2014

Հարգելի ՀՀԱԱ անդամներ,

Ինչպես գիտեք ”Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության կանոնադրության  10.3 կետի համաձայն ս/թ  մայիսի 17-ին հրավիրվում է Ասոցիացիայի հերթական ժողով` անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձևով:

Ս.թ. ապրիլի 11-ին ՀՀԱԱ գործունեության հասցեով՝ ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ և 7-րդ հարկերում կազմակերպվեց  պատվիրակների ընտրություն, որն  իրականացվեց Ասոցիացիայի լիիրավ անդամների այբբենական ցանկի յուրաքանչյուր հերթական 20 անդամներից ձևավորված խմբերում` համաձայն “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա”  հասարակական կազմակերպության՝ ժողովին մասնակցելու համար Ասոցիացիայի անդամների կողմից պատվիրակների ընտրության հաստատված կարգի:

Հայտնում ենք շնորհակալություն ՀՀԱԱ բոլոր անդամներին՝ պատվիրակների ընտրությանը ակտիվ մասնակցելու համար: Ակնկալում ենք ընտրված պատվիրակների կողմից մայիսի 17-ին կայանալիք ժողովին ևս ակտիվ մասնակցություն և արդյունավետ աշխատանք: Ժողովի ընտրված պատվիրակները սահմանված ժամկետում և ձևով լրացուցիչ կտեղեկացվեն ժողովի անցկացման վայրի, ժամի և օրակարգի վերաբերյալ:

 

 Գրադարան բաժնում ներկայացնում ենք ընտրված պատվիրակների ցանկը:

 

Հարգանքով,

ՀՀԱԱ գործադիր տնօրինություն 

 

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 06/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36