Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ հերթական ժողով
Մայիս 06, 2014

 ՀՀԱԱ հերթական ժողովի հարգելի պատվիրակներ,

Ս.թ. ապրիլի 11-ին Ասոցիացիայի լիիրավ անդամների այբբենական ցանկի յուրաքանչյուր հերթական 20 անդամներից ձևավորված խմբերում կազմակերպված պատվիրակների ընտրության արդյունքում դուք ընտրվել եք ՀՀԱԱ հերթական ժողովի պատվիրակ:

Որպես պատվիրակ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձևով հերթական ժողովին, որը կկայանա ս/թ. մայիսի 17-ին ժամը 11:00-ին հետևյալ հասցեով`  ք. Երևան, Կոմիտաս 49/3, 7-րդ հարկ, խորհրդակցությունների սենյակ:

       Մասնակիցների գրանցումը իրականացվելու է սկսած ժամը 10:30-ից` միայն անդամության վկայականի կամ անձնագրի հիման վրա: Կոչ ենք անում Ձեզ ակտիվորեն մասնակցել ժողովին և ակնկալում ենք արդյունավետ աշխատանք:

Ժողովը բաց է բոլոր շահագրգիռ կառույցների համար:       

Հիշեցնում ենք նաև, որ համաձայն ասոցիացիայի կանոնադրության 10.13 կետի՝ Ասոցիացիայի նախագահի և խորհրդի անդամների ընտրության համար թեկնածություններն առաջադրվում են Ասոցիացիայի առնվազն, համապատասխանաբար, 50 և 15 անդամների ներկայացմամբ, մինչև ս.թ. մայիսի 10-ը այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով գործադիր մարմնին հետևյալ հասցեներով` ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ, ընդունարան կամ Կ. Ուլնեցու 31, 6-րդ հարկ, կամ էլ-փոստի միջոցով` aaaa@aaaa.am

Ընդ որում, յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել նախագահի միայն մեկ և խորհրդի անդամի երկու թեկնածու:

Թեկնածությունները կարելի է ներկայացնել ստորև ներկայացվող ձևին համապատասխան` այն ստորագրելով և ուղարկելով Ասոցիացիա. 

 

“    Ես ---------------------------------------------------------------------

/անուն ազգանուն, անդամության համարը /

 

որպես “Հայաստանի հաշվապահների և ուդիտորների ասոցիացիա”  հասարակական կազմակերպության Նախագահի թեկնածու առաջադրում եմ ՀՀԱԱ անդամ

 

 ---------------------------------------------------------------------------,

որպես Խորհրդի անդամի թեկնածու /թեկնածուներ/ առաջադրում եմ ՀՀԱԱ անդամ /ներ/

 

----------------------------------------------------------------------------:

 

ստորագրություն ,  ամսաթիվ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  (010) 24-91-78, 23-87-75 հեռախոսահամարով: 

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36