Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Թեկնածուների առաջադրման ժամկետ և ընթացք
Մայիս 10, 2014

 

ՀՀԱԱ հարգելի անդամներ,
Ինչպես գիտեք, ներկայումս ընթացքի մեջ է Ասոցիացիայի կանոնադրության  10.3 կետի համաձայն՝ ս/թ  մայիսի 17-ն  կայանալիք հերթական ժողովի ընթացքում ընտրությունների նպատակով Խորհրդի անդամների և Ասոցիացիայի նախագահի թեկնածությունների առաջադրումը:Համաձայն Ասոցիացիայի կանոնադրության 10.13 կետի՝ Ասոցիացիայի նախագահի և խորհրդի անդամների ընտրության համար թեկնածություններն առաջադրվում են ժողովից առնվազն 7 օր առաջ, այսինքն մինչև ս.թ. մայիսի 10-ը:

Խորհրդակցելով Ասոցիացիայի նախագահ Ահ. Չիլինգարյանի հետ, սույնով ձեզ տեղեկացնում ենք հետևյալը.

1.      ՀՀ քաղացիական օրենսգրքի 329  հոդվածի համաձայն, «Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը»: Սա նշանակում է, հաշվի առնելով մայիսի 10-ի օրվա  ոչ աշխատանքային լինելը, որ թեկնածությունների առաջադրման ժամկետի ավարտի օր է համարվում է սույն թ. մայիսի 12-ը՝ երկուշաբթի օրը ներառյալ: 

2.      Տեղեկացնում ենք նաև, որ մայիսի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ թեկնածությունների առաջադրման վիճակը հետևյալն է.

ՀՀԱԱ նախագահի պաշտոնի համար. ձայների որոշակի տարբերությամբ, ներկայացվել են դիմում-առաջադրումներ 5 անձանց համար: Այդ անձանցից մեկի դեպքում  արդեն լրացվել է թեկնածության գրանցման համար անհրաժեշտ՝ Ասոցիացիայի 50 անդամի շեմի չափը:Միաժամանակ պետք է նշել, որ Ասոցիացիայի գործող նախագահ պրն Ահարոն Չիլինգարյանը ՀՀԱԱ Խորհրդի մայիսի 6-ի նիստում վերահաստատել է իր մտադրությունը՝ խիստ զբաղվածության պատճառով չառաջադրվել և չմասնակցել Խորհրդի նախագահի նոր ընտրություններին: 

ՀՀԱԱ Խորհրդի անդամների համար. ձայների որոշակի տարբերությամբ, ներկայացվել են դիմում-առաջադրումներ 25 անձանց համար: Այդ անձանցից տասնմեկի դեպքում  արդեն լրացվել է թեկնածության գրանցման համար անհրաժեշտ՝ Ասոցիացիայի 15 անդամի շեմի չափը: Հարգելի գործընկերներ,Հաշվի առնելով, որ ձեր կարծիք-առաջադրումներն արտահայտելու համար ևս որոշակի ժամանակ կա, կոչ ենք անում լինել ավելի ակտիվ և ձեր մասնակցությունը բերել Ասոցիացիայի համար կարևոր միջոցառմանը:

ՀՀԱԱ գործադիր տնօրեն

Լևոն Խաչատրյան

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 06/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36