Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Թեկնածուների առաջադրման ավարտ
Մայիս 13, 2014

Արձանագրություն

Ք. Երևան                                                                                                                   13.05.2014

 “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձևով հերթական ժողովը  կայանալու է ս/թ. մայիսի 17-ին ժամը 11:00-ին հետևյալ հասցեով`  ք. Երևան, Կոմիտաս 49/3, 7-րդ հարկ, խորհրդակցությունների սենյակ:

Ասոցիացիայի կանոնադրության 10.13 կետի՝ Ասոցիացիայի նախագահի և խորհրդի անդամների ընտրության համար թեկնածություններն առաջադրվում են Ասոցիացիայի առնվազն, համապատասխանաբար, 50 և 15 անդամների ներկայացմամբ` ժողովից առնվազն 7 օր առաջ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 329  հոդվածի համաձայն, «Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը»: Հաշվի առնելով, որ մայիսի 10-ը  ոչ աշխատանքային օր էր` թեկնածությունների առաջադրման ժամկետի ավարտի օր է համարվել ս.թ. մայիսի 12-ը ներառյալ:

Ամփոփելով ստացված արդյունքները` փաստում ենք հետևյալը.

  1. Ասոցիացիայի կանոնադրության 10.13 կետի համաձայն Ասոցիացիայի նախագահի ընտրության թեկնածությունների առաջադրման համար առնվազն 50 անդամների ներկայացմամբ առաջադրվել են ՀՀԱԱ հետևյալ 2 անդամները.
  • Հովհաննես Պետրոսյան
  • Գնել Խաչատրյան
  1. Ասոցիացիայի կանոնադրության 10.13 կետի համաձայն Ասոցիացիայի խորհրդի անդամների ընտրության թեկնածությունների առաջադրման համար առնվազն 15 անդամների ներկայացմամբ առաջադրվել են ՀՀԱԱ հետևյալ 11 անդամները.
  • Ահարոն Չիլինգարյանը
  • Մագի Նարգիզյանը
  • Անդրեաս Հովհաննիսյանը
  • Գնել Խաչատրյանը
  • Արամ Հովհաննիսյանը
  • Արփինե Ղևոնդյանը
  • Արմեն Հովհաննիսյանը
  • Սուրեն Ադամյանը
  • Արթուր Հարությունյանը
  • Վրեժ Մխիթարյանը
  • Լեռնիկ Հարությունյանը
 
 

ՀՀԱԱ Վերստուգիչ հանձնաժողովի անդամ`  Ա. Բարսեղյան

ՀՀԱԱ գործադիր տնօրեն    L. Խաչատրյան

Մասնագիտական բաժնի ղեկավար    Հ. Մնացականյան

Կրթության և որակավորման բաժնի մասնագետ   Գ. Ատուրյան

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36