Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Ձևավորվել է ՀՀԱԱ նոր խորհուրդ
Մայիս 23, 2014

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀՀԱԱ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ

2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ընդհանուր ժողովը, որի արդյունքում երկու տարի ժամկետով ձևավորվեցին կառավարման նոր մարմիններ` 12 հոգուց բաղկացած ՀՀԱԱ խորհուրդը և Վերստուգիչ հանձնաժողովը:

ՀՀԱԱ խորհրդի նախագահ ընտրվեց Հովհաննես  Պետրոսյանը, ով այդ պաշտոնում փոխարինեց Ահարոն Չիլինգարյանին, մարդու, ում հետևողական ջանքերով ու հմուտ ղեկավարությամբ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան վերջին երկու տարիներին արձանագրեց զգալի առաջընթաց:

 ՀՀԱԱ խորհրդի նորընտիր նախագահ Հովհաննես Պետրոսյանը Ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, կառույցի առաջին քայլերի, բարդ ու դժվարին ընթացքի, զարգացման ու կայացման ավելի քան տասնութամյա ճանապարհի վկան ու ձևավորված սկզբունքների նախանձախնդիր հետևորդը: Նա այս պաշտոնում ընտրվում է արդեն երրորդ անգամ:

ՀՀԱԱ խորհրդի կազմում ընտրվել են Ահարոն Չիլինգարյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սուրեն Ադամյանը, Անդրեաս Հարությունյանը, Մագի Նարգիզյանը, Արփինե Ղևոնդյանը, Լեռնիկ Հարությունյանը, Արամ Հովհաննիսյանը, Վրեժ Մխիթարյանը, Աշոտ Բարսեղյանը: Նրանց գերակշիռ մասն ունի միջազգային որակավորում և փորձառություն հաշվապահական հաշվառման, արտաքին աուդիտի, կրթության և վերապատրաստումների կազմակերպման բնագավառում, ներկայացնում են միջազգային և տեղական հաշվապահական և աուդիտորական ճանաչված և հեղինակավոր ընկերություններ:

Ձևավորվեց նաև Վերստուգիչ հանձնաժողով Նաիրի Ադամյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին Սիմոն Աբրահամյանը, Էդգար Նահապետյանը, Լիդա Թադևոսյանը, Աղավնի Բաբայանը:

Խորհուրդն իր պատրաստակամությունն է հայտնել, հիմնվելով կառույցի մոտ 18-ամյա ձեռքբերումների վրա` զարգացնել և առաջ տանել մասնագիտությունը, աջակցել Հայաստանում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության զարգացմանը, ասոցիացիայի անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը, նպաստել հասարակության առջև մասնագիտության ներկայացմանը:

Շնորհավորելով ՀՀԱԱ խորհրդի և  Վերստուգիչ հանձնաժողովի  նոր անդամներին և ՀՀԱԱ խորհրդի նախագահին շատ պատասխանատու, բայց պատվաբեր աշխատանքը ստանձնելու կապակցությամբ, մաղթում ենք հաջողություն իրենց կարևոր առաքելության իրականացման ճանապարհին:

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36