Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Սեմինար
Մայիս 26, 2014

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) հետևողականորեն իրագործում է  ՀՀԱԱ Զարգացման ծրագիրը: 2013թ-ին իրականացվեց  Զարգացման ծրագրի առաջին նպատակով սահմանված՝ աուդիտորական գործունեության որակի մոնիտորինգի առաջին փուլը, որը հնարավորություն տվեց պլանավորելու և ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ բացահայտված թերությունների և բացթողումների վերացման, ինչպես նաև որակի ապահովման ներդրված համակարգերի բարելավման ուղղությամբ:

Մասնավորապես, որոշվեց մինչ որակի մոնիթորինգի հաջորդ փուլի սկիզբ իրականացնել ուսուցողական ծրագիր, որի նպատակն է որակի մոնիթորինգի ընթացքում բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ որակավորված աուդիտորների կիրառական բնույթի գիտելիքների թարմացումը, ինչպես  նաև առավել խորացումը:

Այդ նպատակով նախատեսվում է կազմակերպել կիրառական բնույթի եռօրյա ինտենսիվ սեմինար /օրական 8 ժամ/ Աղվերան կամ Ծաղկաձոր քաղաքներում հուլիս և/կամ սեպտեմբեր ամիսներին:

Սեմինարի ընթացքում նախատեսվում է ներկայացնել աուդիտին վերաբերող հետևյալ հիմնական բաժինները.

ü      Պլանավորում (ընդհանուր ժամաքանակի մոտ 20%)

ü      Ապացույցների հավաքում (ընդհանուր ժամաքանակի մոտ 50%)

ü      Ամփոփում և եզրակացության տրամադրում (ընդհանուր ժամաքանակի մոտ 10%)

ü      Որակի վերահսկողության համակարգի մշակում և ներդրում (ընդհանուր ժամաքանակի մոտ 20%)

Սեմինարի մասնակցության արժեքը, ներառյալ տեղափոխման և հյուրանոցում կեցության ծախսը, կկազմի մոտավորապես 120 000 – 160 000 ՀՀ դրամ: Գումարի վերջնական չափը կհստակեցվի և դրա մասին լրացուցիչ կտեղեկացվի մինչ սեմինարը:

Հաշվի առնելով, որ հուլիս-օգոստոս ամիսները սովորաբար հանդիսանում են հանգստյան ակտիվ ժամանակաշրջան, խնդրում ենք նախապես` մինչ մայիսի 31-ը ներկայացնել մասնակցության հայտերը` նշելով մասնակցի անուն ազգանունը, աշխատանքի վայրը և պաշտոնը: Մասնակիցների թվաքանակի ամփոփումը խիստ կարևոր է կազմակերպական բնույթի աշխատանքները իրականացնելու համար: Մասնակիցների բավարար քանակի առկայության պարագայում ակնկալում ենք համաձայնություն ձեռք բերել  Աղվերանում կամ Ծաղկաձորում հուլիս ամսին սեմինարի կազմակերպման համար:

 

Հարգանքով,

 

ՀՀԱԱ գործադիր տնօրինություն

 

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 06/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36