Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՄՍԽ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հուլիս 01, 2014

Հարգելի գործընկերներ,

Ստորև ներկայացնում ենք ՀՀԱԱ լիիրավ անդամ Գնել Խաչատրյանի կողմից պատրաստված նյութը վերջերս Լոնդոնում կայացած ՀՄՍԽ փոխնախագահ Իան Մաքինթոշի ելույթի վերաբերյալ:

 

ՖՀՄՍ Հիմնադրամի համաժողովում, որը տեղի է ունեցել 23 հունիսի 2014թ.-ին Լոնդոնում, ՀՄՍԽ (IASB) փոխնախագահ Իան Մաքինթոշը (Ian Mackintosh), ներկայացրել է ՖՀՄՍ-ների զարգացման ուղղված ապագա ծրագրերը՝ տես անգլերեն ելույթը:

Մասնավորապես, նա կարևորել է հետևյալ երեք թեմաները.

  1. ՖՀՍԽ-ի (FASB)՝ ԱՄՆ-ի սնանդարտների խորհրդի հետ, ստանդարտների մերձեցման գծով առաջընթացը և հետագա ծրագրերը;

Արդեն 12 տարի տևող համատեղ աշխատանքներում նախատեսված համարյա բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտվել են, որի արդյունքում նշանակալիորեն բարելավվել են երկու ստանդարտները: Հատկապես պետք է նշել վերջերս ՖՀՄՍ 15, Հասույթ, ստանդարտի հրապարակումը, որը մշակվել է համատեղ: Դեռևս առկա են որոշ տարբերություններ և անհամաձայնություններ, մասնավորապես.

ա/ Ֆինանսական գործիքների, և մասնավորապես նրանց գծով արժեզրկման գնահատման համակարգի գծով; -> ՀՍՄԽ-ն շարունակում է բարելավել ՖՀՄՍ 7 և ՖՀՄՍ 9 ստանդարտները, հատկապես ֆինանսական գործիքների գծով արժեզրկման և հեջի հաշվառման համար;

բ/ Վարձակալության հաշվառման գծով-> ՀՍՄԽ-ն հրապարակել է նոր ստանդարտը, որը էապես փոխելու է հաշվառման համակարգը շատ կազմակերպությունների համար;

գ/ Ապահովագրության հաշվառման գծով-> այն դեռևս մշակման փուլում է:

2. ՖՀՄՍ-ների գծով առավել կարևոր ծրագրերը

Առավելապես կարևորում է ՖՀ-ների Հիմունքների և ֆինանսական հաշվետվություններում բացահայտումների բարելավումը:

Հիմունքների հետ կապված, առկա էր որոշակի տարաձայնություն ԵՄ-ի դիրքորոշման հետ, որով ՀՍՄԽ-ն այս տարվա մայիսին որոշում կայացրեց ընդառաջել այդ մտահոգություններին՝ մասնավորապես “զգուշավորություն” որակական հատկանիշը ներառել Հիմունքներում:

ՖՀՄՍ-ներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները օրեցոր ավելի ծավալուն են դառնում, սակայն նրանցում կարևոր տեղեկությունը նույն չափով չի ավելանում: Հաճախ այն պարունակում է բազմաթիվ ոչ կարևոր տեղեկություն, որով ՖՀ-ները դառնում են առավել անհասկանալի: Այս առումով, նախատեսվում է բերալավել ՀՀՄՍ 1, ՀՀՄՍ 7 և ՀՀՄՍ 8 ստանդարտները; իսկ հետո այս երեք ստանդարտները փոխարինել նոր մեկ ստանդարտով:

3. ՖՀՄՍ-ների միջազգային ճանաչումը:

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36