Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դասընթաց սկսնակ հաշվապահների համար
Հուլիս 07, 2014

Հարգելի գործընկեր,

Հաշվապահների միջազգային դաշնության անդամ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) իր ուսումնահրատարակչական կենտրոնի միջոցով կազմակերպում է “Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն” թեմայով դասընթաց սկսնակ, ինչպես նաև գործող հաշվապահների համար: Դասընթացի տևողությունը 51 ժամ է, արժեքը` 50000 դրամ` ներառյալ դասագրքի և անհրաժեշտության դեպքում այլ ուսուցողական նյութերի վճարը:

Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ երեկոյան ժամերին` 18.30-21.30:

Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`

∙ Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, այդ թվում` հաշվապահական հաշվառման հիմնական հավասարումները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,

∙ ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում

∙ Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը

∙ Ընթացիկ ակտիվների հաշվառումը

.Սեփական կապիտալի հաշվառումը

.Պարտավորությունների հաշվառումը

Դասընթացները դասավանդում են միայն որակավորված մասնագետներ: Դասընթացի վերջում անցկացվում է 5-օրյա պրակտիկա փորձառու հաշվապահի կողմից: Ավարտելով այս դասընթացը` Դուք ինքնուրույն կարող եք վարել Ձեր կազմակերպության հաշվապահությունը:

Դասընթացի ավարտին տրվում է վկայական:

Հերթական դասընթացը նախատեսվում է սկսել հուլիսի 14-ից: Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 11-ը:

Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Հեռ.` (010) 24-91-78, (010) 23-87-75 (ն. 101) Էլ. փոստ` ac@aaaa.am URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ ՀՀԱԱ ուսումնահրատարակչական կենտրոն

 

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 15/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36