Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Հանդիպում խոշոր աուդիտորական ընկերությունների հետ
Հուլիս 10, 2012

2012 թ. հունիսի 25-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ՀԱԱՊ) հանդիպում էր կազմակերպել իր անդամ հանդիսացող  խոշոր աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ <<ՓրայսուոթերհաուսԿուպերս>> (PwC) ընկերության գրասենյակում:  Հանդիպումը վարում էր  ՀԱԱՊ գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը: Հանդիպմանը մասնակիցում էին Դավիթ Հարությունյանը (<<ՓրայսուոթերհաուսԿուպերս>>), Վիկտոր Նալբանդյանը (<<ՓրայսուոթերհաուսԿուպերս>>), Կամո Կարապետյանը (<< Ըրնսթ ընդ յանգ>> ՓԲԸ), Մարինա  Ենգիբարյանը (<< Ըրնսթ ընդ յանգ>> ՓԲԸ), Տիգրան Գասպարյանը (<<Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա>> ՓԲԸ ) և Արմեն Հովհաննիսյանը  (Գրանթ Թորոնթոն ՓԲԸ): Մասնակիցների թվում էին նաև Ալեքսեյ Հովակիմյանը (Հայաստանում ԱՄՆ դեսպանություն), Կարեն Զակարյանը (<<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԲԲԸ>>) և Տիգրան Խաչատրյանը (<<Վալլեքս գրուպ>> ՓԲԸ):
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում աուդիտի որակի վերահսկման արդյունավետության հարցին: Քննարկվող հարցերից մեկն էլ ֆինանսների նախարարությունից անկախ մասնագիտական կառույցի ստեղծումն էր, կառույց, որը կվերահսկի աուդիտորական ընկերությունների գործունեությունը միջազգային ստանդարտների և ՀՀ օրենսդրության համաձայն: Մասնակիցներից շատերի կարծիքով նման կառույցի ձևավորումը կհանգեցնի Հայաստանում աուդիտի որակի բարձրացմանն ու աուդիտորական ընկերությունների համար հավասար պայմանների ստեղծմանը:  Հաշվի առնելով այս ամենը՝ կարևորվեց հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև երկխոսության և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:  Հանդիպման ընթացքում ՀԱԱՊ-ին առաջարկվեց ստանձնել համակարգողի դերը և ներկայացնել այս ոլորտում իր անդամ կազմակերպությունների միջազգային փորձը` նման  քննարկումները շարունակական դարձնելով: 
Հանդիպման ավարտին Ահարոն Չիլինգարյանը կոչ արեց ընկերություններին միանալ ՙՀայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա՚  հասարակական կազմակերպության   և   Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում գործող կազմակերպությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին: 
ՀԱԱՊ-ը անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից և ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտների մոտ  90 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում, ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն հանդիսանում է Ամերիկայի առևտրի պալատի և  Ամերիկայի առևտրի պալատների  Եվրոպական խորհդրի անդամ:

Փոխարժեք | 17/04/2014
USD
414.24
GBP
627.49
EUR
541.12
RUB
13.50