Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ դասընթացների ժամանակացույց
Հուլիս 21, 2012

ՀՀԱԱ հարգելի անդամներ

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, պարբերաբար կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացներ: 

Շարունակական մասնագիտական զարգացման նպատակն է գիտելիքների պրակտիկ կիրառման բնագավառների զարգացման  պայմաններում ՀՀԱԱ անդամից պահանջվող մասնագիտական աշխատանքի բարձր ստանդարտների ապահովման համար անհրաժեշտ  գիտելիքների նորացումը:

ՀՀԱԱ-ն պահանջում է, որ անդամագրվելուն հաջորդող յուրաքանչյուր օրացուցային տարվա համար բոլոր լիիրավ անդամները տարեկան առնվազն 40 ժամ մասնակցեն ՇՄԶ միջոցառումներին:

2012թ. հուլիս – 2013թ. հունիս ամիսների ընթացքում կազմակերպվում են ՇՄԶ դասընթացներ, որոնց թեմաներին և ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀՀԱԱ կայքի Կրթություն և որակավորման բաժնի Շարունակական մասնագիտական զարգացում ենթաբաժնից՝ http://www.aaaa.am/am/subcats/42/:

Դասընթացները կայանալու են ք.Երևան, Կոմիտաս 49/3 հասցեում, 7-րդ հարկ, դահլիճում: Դասընթացների ժամանակացույցը կարող է երբեմն հստակեցվել:  Դասընթացների ժամկետների հնարավոր փոփոխության դեպքում մասնակիցները կտեղեկացվեն նախորոք:

ՀՀԱԱ լիիրավ և թղթակից անդամներին տրամադրվում  է դասընթացի մասնակցության արժեքի 50% զեղչ:  Յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 249178, 238512, 234870, ներքին` 101 հեռախոսահամարով կամ  գրել  հետևյալ էլ.փոստին` aaaa@aaaa.am  Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը և դասընթացի թեման.

“ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ

հ/հ 1930000417830100

“Կոնվերսբանկ” ՓԲԸ

 

Փոխարժեք | 15/10/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36