Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Տեղեկատվություն
Հուլիս 23, 2012

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հետ
2012թ. հուլիսի 21-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գրասենյակում կայացավ հանդիպում Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև: Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԳ(Գ) Միության խորհրդի նախագահի տեղակալ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ինչպես նաև ՀՀԱԱ ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի անդամներ Աննա Արամյանը և Դավիթ Հարությունյանը:
ՀՀԱԱ նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվեց  և կարևորվեց գործարարի դերը, որպես աուդիտորի ու հաշվապահի աշխատանքի գնահատող և իրական շահառու: Միաժամանակ ներկայացվեցին ՀՀԱԱ-ում վերջին զարգացումները:
 ՀՀԱԱ-ն առաջարկեց կազմել երկու կառույցների համատեղ մի ծրագիր, նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ գործարարի, բաժնետիրոջ ու կառավարչի համար ակնհայտ կլինեն արտաքին աուդիտի ու պրոֆեսիոնալ հաշվապահի առաքելությունը, կարևորությունը ներդրումներ ներգրավելու ու բիզնես զարգացնելու գործում: Միաժամանակ դա կպահանջի հստակեցնել շահառուի պահանջները: ՀԱԳ(Գ) Միության կողմից նշվեց, որ իհարկե դա կարևոր ուղղություն է, միաժամանակ խնդիրը բազմակողմ է, և որ գործարարը իր գործունեության մեջ ստիպված է լինում հաշվի առնել  նաև այլ գործոններ ու միջավայրային շրջանակներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումը`այս և այլ հարցերով համագործակցության իրական նոր հարթակ ձևավորելու համար:

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 06/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36