Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Ընտրվել է ՀՀԱԱ նոր գործադիր տնօրեն
Հուլիս 23, 2012

Հարգելի գործընկերներ

 

2012թ.  հուլիսի 17-ին կայացած Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նիստում, համաձայն ՀՀԱԱ կանոնադրության 10.15.8 և 10.22 կետերի, Լևոն Խաչատրյանը միաձայն ընտրվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի  գործադիր տնօրեն:

Լևոն Խաչատրյանը հանդիսանում է ՀՀԱԱ թղթակից անդամ և ունի ասոցիացիայի հետ համագործակցության երկարատև փորձ և ճանաչում մասնագետների շրջանակում: 

Լևոն Խաչատրյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: 90-ական թվականների կեսերից նա սկսել է աշխատել որպես բիզնես խորհրդատու և մասնակցել է Եվրամիության մի քանի ծրագրերի Հայաստանում: 1998 թվականից ընդունվել է ԱՄՆ ՄԶԾ Armenian Enterprise Accounting Reform ծրագիր և իր մասնակցությունն է բերել Հայաստանում ACCA դասընթացների կազմակերպման գործին: 2000 թվականից առ այսօր Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում դասավանդում է «Կառավարչական հաշվառում» և «Ֆինանսական կառավարում» առարկաները: Միաժամանակ նույն 2000 թվականից նա սկսել է դասավանդել նորաստեղծ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում, իսկ 2001 թվականից մինչև 2011 թվականները ղեկավարել է այդ համալսարանի ֆինանսների և հաշվապահության ամբիոնը: Իր գործունեության մեջ, կարևորելով կրթության դերը հասարակության զարգացման գործում, ամբիոնի աշխատանքներում ընդգրկել է Հայաստանում հաշվապահության, հարկային գործի և ֆինանսների լավագույն մասնագետներին: Այս տարիների ընթացքում նաև մասնակցել է Հայաստանում հաշվապահական և ֆինանսական բնույթի գրականության (դասագրքեր, հաշվապահական և աուդիտորական ստանդարտներ) թարգմանության և խմբագրման աշխատանքներին:

Նորություններ
Նոյեմբեր 27, 2019
Նոյեմբեր 26, 2019
Նոյեմբեր 21, 2019
Փոխարժեք | 06/12/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36