Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Հանդիպում IFC ներկայացուցիչների հետ
Օգոստոս 02, 2012

2012թ. հուլիսի 30-ին ՀՀԱԱ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC)  ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցում էին ՀԲԽ Գլոբալ Հարկային Թիմի փորձագետ Յան Լեոպրիկը (Ավստրիա) և Անժելա Մեսրոպյանը (IFC Ներդրումային Միջավայրի բարեփոխումների ծրագրի հարկերի գծով փորձագետ): ՀՀԱԱ կողմից ներկա էին ՀՀԱԱ Խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, Խորհրդի անդամներ Աննա Արամյանը, Էդուարդ  Ավետիսյանը և Անդրեաս Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀՀԱԱ գործադիր տնօրեն Լևոն Խաչատրյանը:  

 

Քննարկման հիմնական առանցքը դարձավ ՀՀ հարկատուի հարկային վարչարարության ռեսուրսատարության բարձր մակարդակը (tax compliance cost), որի նվազեցումը բոլոր մասնակիցների կարծիքով անհրաժեշտություն է և կնպաստի Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը: Այս խնդրի լուծման համար հնչեցին տարբեր կարծիքներ  և կատարվեցին տարբեր առաջարկներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին  ԱԱՀ շեմին, ինչպես նաև փոքր բիզնեսի համար գործող հարկային ռեժիմների աշխարհի փորձի հիման վրա` պարզեցմանը: Ընդհանուր առմամբ մասնակիցները եկան այն եզրահանգման, որ խնդիրը լրիվ խորությամբ ուսումնասիրված չէ, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ, հենվելով, մասնավորապես, ավելի լայն վիճակագրական տեղեկատվության վրա: Ընդգծվեց, որ հարկային բարեփոխումների ժամանակ կարևոր է գործել աստիճանական ձևով և խուսափել կտրուկ փոփոխություններից: ՀՀԱԱ-ն կարևորեց նաև ՓՄԿ-ի ՖՀՄՍ-ի կիրառման և ընդհանրապես փոքր, գերփոքր և միջին կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման պահանջների հարցը: Նշվեց ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի հետ ՀՀԱԱ-ի համագործակցության շրջանակում  “Հաշվապահական կենտրոն”-ի դերակատարումը նշված հարցերում: 

 

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումները և քննարկումները` վեր  հանված հարցերի համար ավելի հիմնավորված լուծումներ գտնելու նպատակով: Կարևոր է նոր որոշումներ ընդունելիս իրական կյանքի ու գործառնությունների հետ հստակ կապակցումը: 

 

Փոխարժեք | 15/10/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36