Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Հաղորդագրություն
Օգոստոս 15, 2012

Երեկ, 2012թ. օգոստոսի 14-ին,  Էրեբունի պլազայում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, նվիրված Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին: Կլոր սեղանը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ (USAID) PALM  ծրագիրը հետևյալ թեմայով` Կյանքի համար եկամուտների գեներացում, քաղաքականության տարբերակներ կենսաթոշակների վճարման փուլի համար:

 

ՀՀԱԱ կողմից կլոր սեղանին մասնակցում էին ՀՀԱԱ Խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը և ՀՀԱԱ գործադիր տնօրեն Լևոն Խաչատրյանը: Հաշվի առնելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը և մասնագետների հետաքրքրությունը բարձրացված հարցերի նկատմամբ, քննարկումների ժամանակ ձեռք բերվեց նախնական համաձայնություն, որ մինչև այս տարվա օգոստոսի վերջը ՀՀԱԱ-ում կկազմակերպվի մի նմանատիպ քննարկում, որտեղ ելույթ կունենա PALM ծրագրի փորձագետ պրն Գարի Գեգենհայմերը և ՀՀԱԱ անդամներին կներկայացնի կենսաթոշակային բարեփոխումների գաղափարները և իրականացման տարբերակները: Միաժամանակ պրն Չիլինգարյանը ցանկություն հայտնեց վերոհիշյալ քննարկումից մի փոքր անց  ՀՀԱԱ անդամների համար կազմակերպել դասախոսություն և նրանց ծանոթացնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ներկա վիճակին և սպասվող զարգացուներին: Այս երկու միջոցառումների մասին էլ մենք  ձեզ նախապես տեղյակ կպահենք: 

Այս հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հասցեով`http://www.arminfo.info/index.cfm?objectid=43B639A0-E630-11E1-AC1FF6327207157C

Նորություններ
Հուլիս 15, 2019
Հունիս 27, 2019
Հունիս 19, 2019
Փոխարժեք | 24/07/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36