Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Աուդիտի հսկողության ՀՀԱԱ համակարգի ընդլայնված քննարկում
Օգոստոս 23, 2012

2012թ. օգոստոսի 22-ին Հայաստանի  հաշվապահների  և աուդիտորների  ասոցիացիայում  տեղի  ունեցավ  Աուդիտի  հսկողության ՀՀԱԱ համակարգի  ընթացակարգի  ընդլայնված  քննարկում, որին  մասնակցում  էին ՀՀ-ում  գրանցված  միջազգային  և  տեղական  աուդիտորական  մոտ  20  կազմակերպությունների  ներկայացուցիչներ, ԱՄՆ  Միջազգայյին  զարգացման  գործակալության  նախագծի  կառավարման  մասնագետ  Հայկանուշ  Բագրատունյանը,  ՀՀԱԱ  խորհրդի  նախագահ Ահարոն  Չիլինգարյանը, ՀՀԱԱ  խորհրդի  անդամներ,  ՀՀԱԱ  գործադիր  տնօրեն Լևոն Խաչատրյանը, Հաշվապահական կենտրոնի  տնօրեն Հայկ  Մնացականյանը  և  այլ  մասնագետներ:
  Բացելով  հանդիպումը` ՀՀԱԱ նախագահ  Ա. Չիլինգարյանը  նախ  ներկայացրեց  ՀՀԱԱ  վերջին  ամիսների  ձեռքբերումները, կարևորեց  ՀՀԱԱ Զարգացման  ծրագրում  ամրագրված  խնդիրների  լուծման  ուղղությամբ  տարվող  աշխատանքը, նպատակին հասնելու  ճանապարհին  նախանշված  անելիքները:
   Անդրադառնալով  հանդիպման  հիմնական  նպատակին`  ՀՀԱԱ  նախագահն  առանձնացրեց  ՀՀԱԱ  զարգացման  ծրագրում որպես  առաջնային  նպատակ  ամրագրված  աուդիտորական  գործունեության  որակի  վերահսկողությունը:  Նա նշեց, որ  այդ  նպատակի  իրագործման  հետ  կապված` ՀՀԱԱ  կողմից  արդեն  մշակվել  է  “Որակի  վերահսկողության  իրականացման  ընթացակարգի”  նախագիծ,  այդ  ընթացակարգի  սկզբունքները  նախապես  քննարկվել և  համաձայնեցվել  են մասնագիտության  ներկայացուցիչների  հետ,  և  արդեն  հասունացել  էր  պահը ավելի  ընդլայնված  և  ներկայացուցչական  քննարկում  ծավալելու  դաշտում  գործող  աուդիտորական  բոլոր   կազմակերպությունների  ներկայացուցիչների  մասնակցությամբ`  վերջիններիս  ներկայացնելու  նախագիծը,  լսելու նաև  նրանց  կարծիքը,  դիտողություններն  ու  առաջարկությունները: 
   ՀՀԱԱ  խորհրդի  նախագահի  տեղակալ  Գ. Խաչատրյանը  ձևակերպելով  ՀՀԱԱ  կողմից  նախաձեռնվող  աուդիտի  որակի  վերահսկողության  գործառույթի   նպատակը,  այն  է` Հայաստանում  աուդիտի  որակի  զարգացումը  և  լայն  հասարակության  շրջանում  աուդիտի  նկատմամբ  վստահության  բարձրացումը,  ներկայացրեց   այս  գործառույթի  հիմնական  սկզբունքները,  որակի  հսկողության  իրականացման  ընթացակարգը:  Նշվեց, որ  վերահսկողության  գործընթացին  մասնակցությունը  կամավոր  է, այն  արտահայտվում  է  ասոցիացիայի  վերահսկողության  համակարգին /ԱսՎՀ/   միանալու  Համաձայնագրի ստորագրելով,    վերահսկողությունն  իրականացվելու  է  աուդիտի  որակի  ստուգումների  հարցաշարի  և  գնահատման համակարգի  միջոցով:  ՀՀԱԱ-ն  ստուգումներից  հետո  հրապարակում  է  դրական  գնահատված  աուդիտորական  կազմակերպությունների  անունները`  նրանց  տրամադրելով  նաև  համապատասխան  վկայական: Այս  կազմակերպությունների  ցանկը  տրամադրվում է  շահագրգիռ  հաստատություններին  և  հրապարակվում  ՀՀԱԱ  կայքում:
   Նախագծի  ներկայացմանը  հաջորդած  բավականին  բուռն քննարկման  ընթացքում  հնչած  դիտարկումները,  նկատառումներն  ու  հարցերն  առավելապես  վերաբերում  էին  հիմնարար  սկզբունքներին  և,  մասնավորապես,  ոչ  դրական  գնահատված  մասնակիցների  անվանումների  գաղտնիության, հարցաշարերի  և  գնահատման  համակարգի  հրապարակայնության,  որակի  ստուգումն  իրականացնող  մասնագետների  ընտրության  չափանիշներին: Քննարկման  արդյունքում  աուդիտորական  կազմակերպությունների ներկայացուցիչները  հավանություն  տվեցին ՀՀԱԱ  նախաձեռնությանը.  նախագծին  տրված  որակումներում  որպես  գնահատական  առանձնացավ  համընդհանուր  և  միասնական  դիքորոշումը` Աուդիտի  հսկողության  ՀՀԱԱ  համակարգն  անհրաժեշտ է,  տեղին  ու  ժամանակին  և  աուդիտի  որակի  զարգացման  ճանապարհին  այն  երաշխիքն  է,  որը  թույլ  կտա  քայլ  առ  քայլ  ընթանալ  առաջ:

Նորություններ
Հուլիս 15, 2019
Հունիս 27, 2019
Հունիս 19, 2019
Փոխարժեք | 24/07/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36