Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար
Օգոստոս 15, 2017
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

 

 

 

 

 

Հարգելի  գործընկեր,

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան ուսումնահրատարակչական կենտրոնի միջոցով կազմակերպում է Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն թեմայով դասընթաց սկսնակ, ինչպես նաև գործող հաշվապահների համար: Դասընթացի տևողությունը 51 ժամ է /17 դաս/, արժեքը` 50000 դրամ` ներառյալ դասագրքի և անհրաժեշտության դեպքում այլ ուսուցողական նյութերի վճարը:

Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ  երեկոյան  ժամերին /18:30-21:30/:

Դասընթացները դասավանդում են միայն որակավորված մասնագետներ: Ավարտելով այս դասընթացը` Դուք ինքնուրույն կարող եք վարել Ձեր կազմակերպության հաշվապահությունը:

Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`

∙ Հաշվապահական  հաշվառման  էությունը  և  խնդիրները,  այդ  թվում`  հաշվապահական  հաշվառման  հիմնական հավասարումներըհաշվապահական հաշիվները,  հաշվապահական  հաշվառման  հաշվային  պլանը,փաստաթղթավորումը,  ֆինանսական  հաշվետվության  կազմը  և  կառուցվածքը,

∙ ՀՀ  հարկային  օրենսդրության  հիմունքներըհարկերի  տեսակներըդրույքաչափերը,  հաշվառումը  և պատասխանատվությունը  հարկային օրենսդրությունը  խախտելու  դեպքում 

∙ Ոչ  ընթացիկ  ակտիվների  հաշվառումը 

∙ Ընթացիկ  ակտիվների  հաշվառումը 

.Սեփական  կապիտալի  հաշվառումը 

.Պարտավորությունների  հաշվառումը

Դասընթացի ավարտին տրվում է վկայական:

Դասընթացի սկսում ենք սեպտեմբերի 6-ից:

Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Հեռ.` (010) 24-91-78 (ն. 101) , (010) 23-87-75 (ն. 101) Էլ. փոստ`ac@aaaa.am URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ ՀՀԱԱ ուսումնահրատարակչական կենտրոն

 

 

Փոխարժեք | 20/11/2017
USD
486.78
GBP
644.89
EUR
574.01
RUB
8.17