Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Աշխատաժողով Երևանում
Մարտ 06, 2018
Աշխատաժողով Երևանում

 

 

“Աուդիտի որակի բարելավում` աուդիտորական գործունեության վերահսկողության և որակի ապահովման համակարգերի միջոցով” խորագրի ներքո մարտի 5-6-ը Երևանում Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով` ներկայացուցչական բավականին լայն ընդգրկմամբ: Մասնակիցների ցանկում էին ՀԲ-ի, ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների,  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 Աշխատաժողովի հիմնական նպատակն է համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության դերի և աշխատակարգերի, ինչպես նաև որակի ապահովման համակարգերի, այդ թվում ` իրենց հաշվետվությունների վերաբերյալ, քննարկել աուդիտորական գործունեության վերահսկողության և որակի ապահովման համակարգերի ձևավորման միջազգային փորձը, ինչպես նաև  աուդիտորական գործունեության կարգավորման գործում պրոֆեսիոնալ հաշվապահական կազմակերպությունների դերը:

Կարևորվեց նաև իրազեկման արշավ սկսելու և երկխոսություն ծավալելու դերը քաղաքականություն մշակողների, կարգավորողների և այլ շահագրգիռ կողմերի միջև` հաշվապահական հաշվառման, աուդիտի և “Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ու հանրային վերահսկողության մասին” օրենքների նախագծերի շուրջ:

 

Փոխարժեք | 24/06/2018
USD
482.19
GBP
640.83
EUR
561.80
RUB
7.64