Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար
Մարտ 12, 2018
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

 

 

Հարգելի գործընկեր,

 
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան ուսումնահրատարակչական կենտրոնի միջոցով կազմակերպում է “Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն” թեմայով դասընթաց սկսնակ, ինչպես նաև գործող հաշվապահների համար: Դասընթացի տևողությունը 51 ժամ է /17 դաս/, արժեքը` 50000 դրամ` ներառյալ դասագրքի և անհրաժեշտության դեպքում այլ ուսուցողական նյութերի վճարը:
Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ երեկոյան ժամերին /18:30-21:30/:
Դասերը վարում են փորձառու և որակյալ մասնագետներ: Ավարտելով այս դասընթացը` Դուք ինքնուրույն կարող եք վարել Ձեր կազմակերպության հաշվապահությունը:


Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`


Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, այդ թվում` հաշվապահական հաշվառման հիմնական հավասարումները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը,փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
∙ ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում 
∙ Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը 
∙ Ընթացիկ ակտիվների հաշվառումը 
.Սեփական կապիտալի հաշվառումը 
.Պարտավորությունների հաշվառումը


Դասընթացի ավարտին տրվում է վկայական:
Դասընթացի սկիզբը մարտ ամսից է:
Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Հեռ.` (010) 24-91-78 (ն. 101) , (010) 23-87-75 (ն. 101) Էլ. փոստ`ac@aaaa.am URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ ՀՀԱԱ ուսումնահրատարակչական կենտրոն

Փոխարժեք | 16/11/2018
USD
485.72
GBP
621.53
EUR
550.71
RUB
7.35