Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Ապրիլ 11, 2018
ՀՀԱԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Հարգելի  ՀՀԱԱ անդամներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ”Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության (այսուհետ Ասոցիացիա) կանոնադրության  10.3 կետի համաձայն ս/թ  մայիսի 19-ին հրավիրվում է Ասոցիացիայի հերթական ժողով` անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձևով:

Պատվիրակների ընտրությունն իրականացվելու է Ասոցիացիայի լիիրավ անդամների այբբենական ցանկի յուրաքանչյուր հերթական 20 անդամներից ձևավորված խմբերում` համաձայն “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա”  հասարակական կազմակերպության՝ ժողովին մասնակցելու համար Ասոցիացիայի անդամների կողմից պատվիրակների ընտրության հաստատված կարգի:

Ըստ  Ասոցիացիայի անդամների այբբենական ցանկի` յուրաքանչյուր անդամ ընդգրկված է որոշակի խմբում, որի կազմից պատվիրակների ընտրությունը տեղի կունենա ս/թ.  ապրիլի 18-ին հետևյալ հասցեով. ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ: Խմբերի վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ խմբի հանդիպման տեղն ու ժամը, տեղադրված է ՀՀԱԱ կայքի գրադարան բաժնում:

Հիշեցվում է, որ մասնակիցների գրանցումը իրականացվում է անդամության վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի հիման վրա և ավարտվում է սահմանված ժամից  30 րոպե հետո:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ժողովի համար սահմանված է օրակարգի հետևյալ նախագիծը.

  1. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության գործունեության հաշվետվություն
  2. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
  3. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահի ընտրություն
  4. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն
  5. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանgահարել (010) 24-91-78, 23-87-75 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել Ասոցիացիայի ինտերնետային էջ` www.aaaa.am  հասցեով:

Հարգելի ՀՀԱԱ անդամ,

Տեղեկացնում ենք նաև, որ համաձայն ասոցիացիայի կանոնադրության 10.13 կետի՝ Ասոցիացիայի նախագահի և խորհրդի անդամների ընտրության համար թեկնածություններն առաջադրվում են Ասոցիացիայի առնվազն, համապատասխանաբար, 50 և 15 անդամների ներկայացմամբ, մինչև ս.թ. մայիսի 12-ը այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով գործադիր մարմնին հետևյալ հասցեներով` ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ կամ էլ-փոստի միջոցով` aaaa@aaaa.am

Ընդ որում, յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել նախագահի միայն մեկ և խորհրդի անդամի երկու թեկնածու:

Թեկնածությունները կարելի է ներկայացնել ստորև ներկայացվող ձևին համապատասխան. 

 

“    Ես ------------------------------------------------------------

/անուն ազգանուն, անդամության համարը /

 

որպես “Հայաստանի հաշվապահների և ուդիտորների ասոցիացիա”  հասարակական կազմակերպության Նախագահի թեկնածու առաջադրում եմ ՀՀԱԱ անդամ

 

 -----------------------------------------------------------------------,

որպես Խորհրդի անդամի թեկնածու /թեկնածուներ/ առաջադրում եմ ՀՀԱԱ անդամ /ներ/

 

-------------------------------------------------------------------:

 ստորագրություն ,  ամսաթիվ

 

ՀՀԱԱ գործադիր տնօրինություն

 

Փոխարժեք | 20/04/2018
USD
480.18
GBP
675.23
EUR
590.67
RUB
7.82