Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ապրիլ 12, 2018
ՀՀԱԱ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հարգելի գործընկեր,

Հաշվապահների միջազգային դաշնությանն անդամակցող Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) իրականացնում է Հաշվապահների միջազգային  դաշնության (IFAC/ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագիր, որը ճանաչվել և ընդունվել է մի շարք միջազգային մասնագիտական  հեղինակավոր կառույցների, մասնավորապես` Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) և Շոտլանդիայի Երդվյալ հաշվապահների ինստիտուտի (ICAS) կողմից: 

Ներկայումս ՀՀ Կառավարության որոշմամբ աուդիտորի պետական որակավորման համար քննություններն կազմակերպվում և անց են կացվում ՀՄԴ   անդամ հանդիսացող և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  հավատարմագրված կառույցի՝ ՀՀԱԱ միջոցով:

ՀՀԱԱ  որակավորման ծրագրի քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո և մասնագիտական փորձի պահանջներին բավարարման պայմաններում մասնակիցներին տրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահի և/կամ աուդիտորի որակավորումներ:        Հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ է հանձնել առաջին 6, իսկ աուդիտորի  որակավորման համար` ծրագրի բոլոր 7 քննությունները:

ՀՀԱԱ որակավորումը  կճանաչվի ACCA-ի կողմից` որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից: 

Ծրագրում ներառված դասընթացներն են   

1. ”Ֆինանսական հաշվառման հիմունքներ”,  

2. “Ֆինանսական  տեղեկատվություն  կառավարման համար”,  

3. “Իրավագիտության հիմունքներ”,  

4. “ՀՀ հարկային օրենսդրություն”,  

5. “Ֆինանսական կառավարում և վերահսկողություն”,  

6. “Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում”,  

7. “Աուդիտ և ներքին վերահսկողություն” առարկաները:    

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 40 ժամ է, տեղի են ունենում երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է տալիս ծրագրի մասնակիցներին չկտրվել աշխատանքից և արդյունավետ տնօրինել ժամանակը` հասնելով  լավագույն արդյունքի:

Կոչ ենք անում օգտվել մասնագիտական զարգացման և առաջընթացի այս աննախադեպ հնարավորությունից:

Ներկայում ՀՀԱԱ  որակավորման դասընթացների (առանց քննության) առաջին վեց առարկաների յուրաքանչյուրի վճարը 60 000 ՀՀ դրամ է: 

Տեղեկացնում ենք, որ 2018թ. սեպտեմբերից առաջին վեց առարկաների յուրաքանչյուրի արժեքը կկազմի 70 000 ՀՀ դրամ: 

Արժեքի մեջ ներառված են դասընթացի, դասագրքի,խնդրագրքի և օժանդակ այլ նյութերի վճարները:  Քննության վճարը կազմում է 30 հազար դրամ:

“Աուդիտ և ներքին վերահսկողություն” առարկայի դասընթացի արժեքը կազմում է 83 000 ՀՀ  դրամ, իսկ 2018թ. սեպտեմբերից 93 000 ՀՀ դրամ:  Քննության վճարը` 7 հազար դրամ:

 

Որակավորման քննությունների հաջող ավարտին  պատրաստակամ ենք աջակցել մեր գործընկեր աուդիտորական կամ հաշվապահական կազմակերպություններում աշխատանքի տեղավորման հարցում: Միևնույն ժամանակ ընթացիկ որակավորման ծրագրի մասնակիցները կարող են ՀՀԱԱ-ում տարբեր թեմաներով կազմակերպվող Շարունակական մասնագիտական զարգացման կարճաժամկետ սեմինարներին  մասնակցել 50% զեղչով:

 

Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 23-ը: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

Հեռ.` (010) 24-91-78, (010) 23 71 02 (ն. 117, 101) , (077) 24-91-78  Էլ. փոստ` aaaa@aaaa.am;   URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ

Դասընթացի արժեքը հնարավոր է փոխանցել հետևյալ հաշվեհամարին`  նշելով մասնակցի անուն ազգանունը և դասընթացի անվանումը.

 

 “ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ

հ/հ 1930000417830100

“Կոնվերսբանկ” ՓԲԸ

 

Նորություններ
Մայիս 23, 2018
Մայիս 21, 2018
Մայիս 18, 2018
Փոխարժեք | 24/05/2018
USD
482.48
GBP
643.97
EUR
565.61
RUB
7.83