Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Ապրիլ 27, 2018
ՀՀԱԱ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ

ՀՀԱԱ հերթական ժողովի հարգելի պատվիրակ,

 Ս.թ. ապրիլի 18-ին Ասոցիացիայի լիիրավ անդամների այբբենական ցանկի յուրաքանչյուր հերթական 20 անդամներից ձևավորված խմբերում կազմակերպված պատվիրակների ընտրության արդյունքում ընտրվել են  ՀՀԱԱ հերթական ժողովի պատվիրակները:

 Որպես պատվիրակ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձևով հերթական ժողովին, որը կկայանա ս/թ. մայիսի 19-ին ժամը 11:00-ին հետևյալ հասցեով` ք. Երևան, Կոմիտաս 49/3, 7-րդ հարկ, խորհրդակցությունների սենյակ:

 Մասնակիցների գրանցումը իրականացվելու է սկսած ժամը 10:30-ից` միայն անդամության վկայականի կամ անձնագրի հիման վրա: Կոչ ենք անում Ձեզ ակտիվորեն մասնակցել ժողովին և ակնկալում ենք արդյունավետ աշխատանք:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  (010) 24-91-78, 23-87-75 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելել Ասոցիացիայի ինտերնետային կայք` www.aaaa.am հասցեով:

       ՀՀԱԱ ժողովի օրակարգի նախագիծը հետևյալն է.

 Նախագիծ

 ՕՐԱԿԱՐԳ

“Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության պատվիրակների մասնակցությամբ  2018թ. մայիսի 19-ի հերթական ժողովի

  1. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության գործունեության հաշվետվություն
  2. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
  3. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահի ընտրություն
  4. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն
  5. “Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա” հասարակական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն

 

 

Նորություններ
Հոկտեմբեր 05, 2018
Սեպտեմբեր 24, 2018
Սեպտեմբեր 24, 2018
Փոխարժեք | 15/10/2018
USD
485.62
GBP
638.83
EUR
558.03
RUB
7.34