Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար
Հունիս 19, 2018
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

Հարգելի գործընկերներ,
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան ուսումնահրատարակչական կենտրոնի միջոցով կազմակերպում է <<Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն>> թեմայով դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար:
Դասընթացի տևողությունը 51 ժամ է/17 դաս/, արժեքը 50000դրամ, ներառյալ դասագրքի և անհրաժեշտության դեպքում այլ ուսուցողական նյութերի վճարը:Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ երեկոյան ժամերին /18:30-21:30/:
Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`

∙ Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, այդ թվում` հաշվապահական հաշվառման հիմնական հավասարումները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը,փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
∙ ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում 
∙ Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը 
∙ Ընթացիկ ակտիվների հաշվառումը 
.Սեփական կապիտալի հաշվառումը 
.Պարտավորությունների հաշվառումը
Դասընթացի ավարտին տրվում է վկայական:
Դասընթացը մեկնարկել է հունիսի 18-ից:


Հիշեցնենք, որ այսուհետ սկսնակ և գործող հաշվապահների համար դասընթացի արժեքը կլինի 60000 ՀՀ դրամ:

Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Հեռ.` (010) 24-91-78 (ն. 101) , (010) 23-87-75 (ն. 101) Էլ. փոստ`ac@aaaa.am URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ ՀՀԱԱ ուսումնահրատարակչական կենտրոն:

Փոխարժեք | 18/08/2018
USD
483.14
GBP
613.68
EUR
549.86
RUB
7.16