Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար
Օգոստոս 16, 2018
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

 

Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

Հարգելի գործընկեր,
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան ուսումնահրատարակչական կենտրոնի միջոցով կազմակերպում է “Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն” թեմայով դասընթաց սկսնակ, ինչպես նաև գործող հաշվապահների համար: Դասընթացի տևողությունը 51 ժամ է /17 դաս/, արժեքը` 60000 դրամ` ներառյալ դասագրքի և անհրաժեշտության դեպքում այլ ուսուցողական նյութերի վճարը:
Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ երեկոյան ժամերին /18:30-21:30/:
Դասընթացները դասավանդում են միայն որակավորված մասնագետներ: Ավարտելով այս դասընթացը` Դուք ինքնուրույն կարող եք վարել Ձեր կազմակերպության հաշվապահությունը:
Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`
∙ Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, այդ թվում` հաշվապահական հաշվառման հիմնական հավասարումները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը,փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
∙ ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում 
∙ Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը 
∙ Ընթացիկ ակտիվների հաշվառումը 
.Սեփական կապիտալի հաշվառումը 
.Պարտավորությունների հաշվառումը
Դասընթացի ավարտին տրվում է վկայական:
Դասընթացի սկիզբը սեպտեմբերի 3-ից է:
Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Հեռ.` (010) 24-91-78 (ն. 101) , (010) 23-87-75 (ն. 101) Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ ՀՀԱԱ ուսումնահրատարակչական կենտրոն

 

 

Նորություններ
Սեպտեմբեր 24, 2018
Սեպտեմբեր 24, 2018
Սեպտեմբեր 18, 2018
Փոխարժեք | 26/09/2018
USD
481.66
GBP
633.82
EUR
566.58
RUB
7.32