Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար
Հոկտեմբեր 05, 2018
Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

 


Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

 

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան իր ուսումնահրատարակչական կենտրոնի միջոցով կազմակերպում է “Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն” թեմայով դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար:

 

Դասընթացի տևողությունը 50 ժամ է /20 դաս/, շաբաթական 3 անգամ /18:30-21:00/:

Արժեքը` 60000 դրամ` ներառյալ դասագրքի և  այլ ուսուցողական նյութերի վճարը:



Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`


∙ Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,

∙ Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը 
∙ Ընթացիկ ակտիվների հաշվառումը 
.Սեփական կապիտալի հաշվառումը 
.Պարտավորությունների հաշվառումը
∙ ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում 

 

Դասընթացի ավարտին տրվում է համապատասխան վկայական:
Դասընթացը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 29-ին:
Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Հեռ.` (010) 24-91-78 (ն. 101) , (010) 23-87-75 (ն. 101) Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ

 

 

 

 

Նորություններ
Հոկտեմբեր 05, 2018
Սեպտեմբեր 24, 2018
Սեպտեմբեր 24, 2018
Փոխարժեք | 15/10/2018
USD
485.62
GBP
638.83
EUR
558.03
RUB
7.34