Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Հոկտեմբեր 15, 2018
ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի /ՀՀԱԱ/ ՀԱՇՎԱՊԱՀԻ և ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրին:
ՀՀ կառավարության որոշմամբ ԱՈՒԴԻՏՈՐԻ պետական որակավորման քննությունները կազմակերպվում են ՄԻԱՅՆ ՀՀԱԱ կողմից:
Քննության արդյունքները ճանաչվում են ACCA-ի կողմից` որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից:

Ծրագրում ներառված դասընթացներն են. 
1. Ֆինանսական հաշվառման հիմունքներ, 
2. Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար, 
3. Իրավագիտության հիմունքներ, 
4. ՀՀ հարկային օրենսդրություն, 
5. Ֆինանսական կառավարում և վերահսկողություն, 
6. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, 
7. Աուդիտ և ներքին վերահսկողություն:

Առաջին 6 դասընթացների քննությունները հանձնելով` ստանում եք ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական, բոլոր 7 քննությունները հանձնելու արդյունքում`որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական:

Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, շաբաթական` մեկ անգամ, երեկոյան ժամերին:

Առաջին վեց առարկաներից յուրաքանչյուրի վճարը` 70 000 ՀՀ դրամ: 
Յուրաքանչյուր քննության վճարը` 30 000 ՀՀ դրամ:
Իսկ 7-րդ առարկայի վճարը` 93 000 ՀՀ դրամ, իսկ քննության վճարը` 7 000 ՀՀ դրամ:

Ծրագրի մասնակիցները կունենան ՀՀԱԱ աջակցությունը աշխատանքի տեղավորման հարցում:

Հետաքրքրե՞ց. շտապեք:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 29-ը:
Հեռ.` (010) 24-91-78, (010) 23 71 02 (ն. 117, 101) , (077) 24-91-78 
Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:

ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ`
մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր առաջընթացը…

 

Նորություններ
Նոյեմբեր 13, 2018
Հոկտեմբեր 31, 2018
Հոկտեմբեր 30, 2018
Փոխարժեք | 14/11/2018
USD
488.68
GBP
629.86
EUR
549.03
RUB
7.21