Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Սեմինար
Հոկտեմբեր 17, 2018
Սեմինար

Հարգելի՛ գործընկերներ,

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը (www.corpgov.am) Քորն Ֆերրի (www.kornferry.com) միջազգային ընկերության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակներում հայաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդի անդամներին հրավիրում է մասնակցել ս/թ նոյեմբերի 16-ին կայանալիք «ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐ» սեմինարին:

Սեմինարին կարող են մասնակցել նաև գործադիր ղեկավարներ, կորպորատիվ քարտուղարներ և անհատներ, ովքեր նախատեսում են խորհրդի անդամի հանձնառությունը ստանձնել ապագայում:

Սեմինարի հիմնական նպատակն է ինտերակտիվ միջավայրում ներկայացնել տնօրենների խորհրդի գործունեության ժամանակակից հայեցակարգերն ու ընթացիկ միտումները և խթանել պրոֆեսիոնալ խորհուրդների ձևավորումը Հայաստանում:

Սեմինարը վարելու է Քորն Ֆերրի միջազգային ընկերության Ֆրանկֆուրտի գրասենյակի ավագ գործընկեր ՀԱԳԵՆ ՇՎԱՅՆԻՑԸ:

Սեմինարի ու սեմինարավարի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից ներկայացվող բուկլետում:

Խնդրում ենք սեմինարին գրանցվելու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (374 10) 546 431, (374 99) 444442 կամ գրել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ nmelikyan@corpgov.am:

 

Նորություններ
Մարտ 18, 2019
Մարտ 14, 2019
Մարտ 13, 2019
Փոխարժեք | 19/03/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36