Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Հակակոռուպցիոն դասընթաց
Փետրվար 18, 2019
Հակակոռուպցիոն դասընթաց

Հարգելի՛ գործընկեր,

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (www.cipe.org) կողմից ֆինանսավորվող «ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ» ծրագրի շրջանակներում, պատիվ ունի Ձեզ հրավիրել «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» դասընթացին:

Դասընթացը նպատակ է հետապնդում բարձրացնել հայաստանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչների իրազեկության մակարդակը հակակոռուպցիոն համապատասխանության խնդիրների վերաբերյալ, գործնական օրինակների միջոցով ներկայացնել հակակոռուպցիոն գործելաոճի առանձնահատկությունները, հնարավոր օգուտները, ինչպես նաև մասնակիցների մոտ ձևավորել նախապայմաններ հակակոռուպցիոն համապատասխանության իրենց սեփական ծրագրերը նախապատրաստելու համար: Հակակոռուպցիոն համապատասխանության խնդիրների վերաբերյալ դասընթացում նախատեսվում են խաղարկային իրավիճակներ:

Ծրագրի շրջանակներում դասընթացին մասնակցած կազմակերպություններին տրամադրվելու է անվճար խորհրդատվություն հակակոռուպցիոն համապատասխանության իրենց սեփական ծրագրերը մշակելիս:

Դասընթացին կարող են մասնակցել ընկերությունների հսկող բաժնետերեր, տնօրեններ, խորհրդի անդամներ, կորպորատիվ քարտուղարներ, ներքին աուդիտորներ, համապատասխանության պատասխանատուներ, իրավաբաններ:

Ծրագրի շրջանակներում Երևանում նախատեսվում է երեք անվճար դասընթացի անցկացում: Առաջին դասընթացը տեղի կունենա ս/թ փետրվարի 22-ին, հաջորդիվները՝ մարտի 1-ին և 15-ին:

Դասընթացների անցկացման վայրն է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում (Չարենցի 1, 9-րդ հարկ):

Դասընթացի օրակարգը կցվում է:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (374 10) 546 431 կամ գրելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ nmelikyan@corpgov.am:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են:

Ակնկալում և կարևորում ենք Ձեր մասնակցությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

                              

 

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ»

ԴԱՍԸՆԹԱՑ

Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն

(Չարենցի 1, 9-րդ հարկ) 

22.02.2019թ., 01.03.2019թ., 15.03.2019թ.

 

09:00 – 09:30

Մասնակիցների գրանցում 

09:30 – 10:00

Ներածություն  

¨          Բացման խոսք՝ CIPE աջակցությամբ իրականացվող հակակոռուպցիոն համապատասխանության Ծրագրի և դասընթացավարների ներկայացում

¨          Մասնակիցների ինքնաներկայացում՝ Դասընթացին մասնակցության շարժառիթները նշելով

10:00 – 10:20

Կոռուպցիայի էությունը

¨          Կոռուպցիայի ազդեցությունը բիզնեսի վրա

¨          Կոռուպցիայի հիմնական տեսակները

Դասընթացավար՝ Ահարոն Չիլինգարյան

10:20 – 11:00

Հակակոռուպցիոն համապատասխանության էությունն ու նշանակությունը

¨          Հակակոռուպցիոն համապատասխանության միջազգային փորձ, առավելություններ և հիմնական օգուտներ

¨          Միջազգային առանցքային հակակոռուպցիոն նախաձեռ­նություններ

¨          Հայաստանյան ընկերությունների շրջանում իրականացված հարցման արդյունքների ներկայացում

Դասընթացավարներ՝ Ահարոն Չիլինգարյան, Նարինե Մելիքյան

11:00 – 11:30

սուրճի ընդմիջում

11:30 – 11:40

Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր

¨          Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի էությունը, հիմնական բաղադրիչները ու ձևավորման հիմնական սկզբունքները

Դասընթացավար՝ Նարինե Մելիքյան

11:40 – 12:10

Տնօրենների խորհրդի/բաժնետերերի եվ բարձրագույն ղեկավարության հանձնառություն

¨          Ի՞նչ է հակակոռուպցիոն հանձնառությունը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ:

¨          Ինչպե՞ս մշակել և բացահայտել հակակոռուպցիոն հանձնառությունը:

¨          Ինչպե՞ս հետևել հակակոռուպցիոն հանձնառության իրագործմանը:

Իրավիճակային օրինակի դիտարկում. Եվրոպական ճարտարագիտական ընկերությունը համապատասխանության վերահսկման նպատակով ձևավորում է տնօրենների խորհուրդ

Հանձնառության  օրինակ

Դասընթացավար՝ Նարինե Մելիքյան

12:10 – 12:40

Վարքականոններ, համապատասխանության քաղաքակա­նություններ եվ ընթացակարգեր

¨          Ի՞նչ են իրենցից ներկայացնում վարքականոնները, համապատասխանության կորպորատիվ քաղաքակա­նություններն ու ընթացակարգերը:

¨          Ինչպե՞ս մշակել, բացահայտել և վերահսկել վարքականոնները, համապատասխանության կորպորատիվ քաղաքակա­նություններն ու ընթացակարգերը:

¨          Ի՞նչ հաճախականությամբ վերանայել վարքականոնները, համապատասխանության կորպորատիվ քաղաքականություններն ու ընթացակարգերի իրագործումը:

Դասընթացավար՝ Նարինե Մելիքյան

12:40 – 13:00

Ռիսկերի գնահատում

¨          Որո՞նք են հակակառուպցիոն համապատասխանության տիպիկ ռիսկերը:

¨          Ինչպե՞ս բացահայտել և նույնականացնել ռիսկերը (ռիսկերի ռեեստրի ձևավորում):

¨          Ինչպե՞ս կառավարել և վերահսկել ռիսկերը:

Դասընթացավար՝ Ահարոն Չիլինգարյան

13:00 – 14:00

Ճաշի ընդմիջում

14:00 – 14:20

Համապատասխանության գործառույթի ձեվավորումը, դրա անկախությունը եվ ռեսուրսները

¨          Որո՞նք են համապատասխանության պատասխանատուի/գործառույթի հիմնական պարտականությունները:

¨          Ինչպե՞ս ապահովել համապատասխանության պատասխանատուի/գործառույթի անկախությունը (ռեսուրսներ, աշխատանքային պլան, հաշվետվություններ):

¨          Ինչպե՞ս ձևավորել համապատասխանության գործառույթը ՓՄՁ-ներում:

Դասընթացավար՝ Նարինե Մելիքյան

14:20 – 14:40

Ուսուցում, հաղորդակցում եվ շարունակական խորհրդատվություն

¨          Ինչպե՞ս սահմանել դասընթացների թեմաները:

¨          Ի՞նչ հաճախականությամբ կազմակերպել դասընթացները:

¨          Ինչպե՞ս ստուգել աշխատակիցների գիտելիքները դասընթացից առաջ և հետո:

¨          Խորհրդատվության և համագործակցության ի՞նչ եղանակներ կիրառել:

Դասընթացավար՝ Նարինե Մելիքյան

14:40 – 15:00

Ահազանգումներ

¨          Ահազանգումների ստացման ի՞նչ հնարավոր եղանակներ/կապուղիներ կարող է կիրառել տնօրենների խորհուրդը:

¨          Ինչպե՞ս արձագանքել ահազանգումներին (հետաքննություն - «ով, ինչ, երբ, որտեղ, ինչու և ինչպես» հարցերի պատասխանի ստացում):

¨          Ինչպե՞ս պաշտպանել աշխատակիցներին հետապնդումներից ու ճնշումներից:

Դասընթացավար՝ Ահարոն Չիլինգարյան

15:00 – 15:20

Իրավակիրարկում, խթաններ եվ կարգապահական միջոցներ

¨          Իրավակիրարկումն ապահովող ի՞նչ խրախուսող եղանակներ կիրառել (էթիկական առաջնորդման խրախուսում, հակակոռուպցիոն/էթիկական համապատասխանությունը որպես KPI և այլն):

¨          Իրավակիրարկումն ապահովող ի՞նչ պատասխան միջոցներ կիրառել:

Իրավիճակային օրինակի դիտարկում. Առողջապահության ոլորտում գործող ընկերությունը Էթիկայի և համապատասխանության համար ֆինանսական խթաններ ստեղծելու նպատակով համակցում է համապատասխանության ծրագիրն ու մարդկային ռեսուրսների կառավարումը

Դասընթացավար՝ Ահարոն Չիլինգարյան

15:20 – 15:40

Երրորդ կողմի ուսումնասիրություն

¨          Ովքե՞ր են երրորդ անձինք:

¨          Երրորդ կողմի ուսումնասիրության ի՞նչ հիմնարար սկզբունքներ պետք է կիրառի տնօրենների խորհուրդը (ռիսկերով պայմանավորված համապատասխան ուսումնասիրություն, բիզնես հիմնավորման ընկալում, երրորդ կողմի հետ հարաբերությունների շարունակական մոնիտորինգ):

Իրավիճակային օրինակի դիտարկում. Ընկերությունն իրականացնում է երրորդ կողմերի համապատասխանության ուսումնասիրություն

Դասընթացավար՝ Արթուր Հարությունյան

15:40 – 16:00

Շարունակական բարելավումներ. հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի պարբերական ստուգում եվ վերանայում

¨          Ի՞նչ է շարունակական մոնիտորինգը:

¨          Ի՞նչ է ներքին աուդիտը և որո՞նք են ներքին աուդիտի առանցքային գործառույթները (գործարքի ստուգում, աջակցման գործառույթ և պրոֆեսիոնալ խորհրդատվություն):

¨          Ինչպես ձևավորել ներքին աուդիտ և ապահովել դրա անկախությունը:

Դասընթացավար՝ Արթուր Հարությունյան

16:00 – 16:30

սուրճի ընդմիջում

16:30 – 18:00

Հակակոռուպցիոն համապատասխանություն. սիմուլյացիա

Վարող՝ Նարինե Մելիքյան

18:00 – 18:30

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

 

Փոխարժեք | 23/08/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36