Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ դասընթաց
Ապրիլ 10, 2019
ՇՄԶ դասընթաց

 

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների թարմացումները` ՖՀՄՍ 9, ՖՀՄՍ 15, ՖՀՄՍ 16»
թեմայով:

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, ACCA, CIA, ՀՀԱԱ լիիրավ անդամ
Անուշ Գրիգորյանը

Դասընթացը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 18-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 602 սենյակում:

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ: ՀՀԱԱ անդամներին տրամադրվում է 50 տոկոս զեղչ և դասընթացի արժեքը կկազմի 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև ապրիլի 18-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել ՀՀԱԱ գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 23-71-02, 23-85-12 /101/:

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

“ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ
հ/հ 1930000417830100
“Կոնվերսբանկ” ՓԲԸ

Հարգանքով,

ՀՀԱԱ գործադիր տնօրինություն

 

Փոխարժեք | 24/04/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36