
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ներքին, արտաքին և ISO ստանդարտներին համապատասխան իրականացվող աուդիտների առանձնահատկությունները»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, ՀՀԱԱ լիիրավ անդամ, որակավորված աուդիտոր, որակավորված նեքին աուդիտոր, “Նաիրի ինշուրանս” ԱՍՊԸ ներքին աուդիտի բաժնի ղեկավար
Արփի Օսկանյանը
Դասընթացը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 602 սենյակում:
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ: ՀՀԱԱ անդամներին տրամադրվում է 50 տոկոս զեղչ և դասընթացի արժեքը կկազմի 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 14-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել ՀՀԱԱ գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 23-71-02, 23-85-12 /101/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
“ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ
հ/հ 1930000417830100
“Կոնվերսբանկ” ՓԲԸ
Հարգանքով,
ՀՀԱԱ գործադիր տնօրինություն