Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Մասնագիտական զարգացման դասընթաց /եկամտային հարկ/
Հոկտեմբեր 22, 2012

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

   Եկամտային հարկի մասին օրենքը և վերջին փոփոխությունների նախագիծը

  թեմայով:

Դասընթացը վարելու է ՀՀԱԱ անդամ, փորձառու մասնագետ

Վրեժ Մխիթարյանը

 

Դասընթացը տեղի կունենա 2012 թվականի հոկտեմբերի 26-ին  ժամը 18:00-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 7-րդ հարկ, դահլիճ: 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 16 000 /տասվեց հազար/ ՀՀ դրամ: ՀՀԱԱ անդամներին տրամադրվում է 50 տոկոս զեղչ և դասընթացի արժեքը կկազմի 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել ՀՀԱԱ գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, aaaa@aaaa.am, հեռախոս 23-71-02, 23-48-70, 23-87-75, 23-85-12 /101/:

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

 “ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ

հ/հ 1930000417830100

“Կոնվերսբանկ” ՓԲԸ

 

Փոխարժեք | 23/08/2019
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36