Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Դիմում ՀՀԱԱ անդամներին
Մարտ 20, 2020
Դիմում ՀՀԱԱ անդամներին

ՀՀԱԱ հարգելի անդամներ,


Կորոնավիրուսի կանխարգելման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության հայտարարումը ստեղծել է աննախադեպ իրավիճակ ինչպես կենցաղում և հանրային կյանքում, այնպես էլ գործարար միջավայրում: Նոր իրողություններն առաջ են քաշում մարտահրավերներ, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել: Այդ դեռևս անպատասխան հարցերը և մարտահրավերները հավասարապես վերաբերում են նաև մեր՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտին: Դրանք առաջին հերթին առնչվում են հարկային պարտավորությունների կատարմանը, կորոնավիրուսի ռիսկի պատճառով ինքնամեկուսացված աշխատակիցների վճարմանը և այլն:
Այս բոլոր հարցերը պահանջում են հստակ համակարգում մասնագիտական շահերը ներկայացնող կազմակերպությունների և պետական պատկան մարմինների միջև: Այդ պատճառով անհրաժեշտության դեպքում Ձեզ անհանգստացնող հարցերով կարող եք դիմել մեզ՝ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային, որպեսզի մենք մեր հերթին կարողանանք խմբավորել բարձրացված խնդիրները՝ դրանք հասցեագրելով համապատասխան պատկան մարմիններին:

Մեր էլեկտրոնային հասցեն՝ aaaa@aaaa.am,հեռ․ 077249178։

ՀՀԱԱ ղեկավարություն

Փոխարժեք | 27/05/2020
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36