Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԿԻԶԲ
Մայիս 22, 2020
ՀՀԱԱ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԿԻԶԲ

 

Հարգելի գործընկեր,

Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի /ՀՀԱԱ/ ՀԱՇՎԱՊԱՀԻ և ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրին:
ՀՀ կառավարության որոշմամբ ԱՈՒԴԻՏՈՐԻ պետական որակավորման քննությունները կազմակերպվում են ՄԻԱՅՆ ՀՀԱԱ կողմից:
Ծրագրում ներառված դասընթացներն են.
1. Ֆինանսական հաշվառման հիմունքներ,
2. Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար,
3. Իրավագիտության հիմունքներ,
4. ՀՀ հարկային օրենսդրություն,
5. Ֆինանսական կառավարում և վերահսկողություն,
6. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
7. Աուդիտ և ներքին վերահսկողություն:
Առաջին 6 դասընթացների քննությունները հանձնելով` ստանում եք ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական, բոլոր 7 քննությունները հանձնելու արդյունքում`որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական:
Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, շաբաթական` մեկ անգամ, երեկոյան ժամերին:
Առաջին վեց առարկաներից յուրաքանչյուրի վճարը` 70 000 ՀՀ դրամ:
Յուրաքանչյուր քննության վճարը` 30 000 ՀՀ դրամ:
Իսկ 7-րդ առարկայի վճարը` 93 000 ՀՀ դրամ, իսկ քննության վճարը` 7 000 ՀՀ դրամ:
Ծրագրի մասնակիցները կունենան ՀՀԱԱ աջակցությունը աշխատանքի տեղավորման հարցում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որակավորման դասընթացների մեկնարկը կլինի ԱՌՑԱՆՑ։
Դասընթացները կսկսվեն հունիսի 8-ից:
Տեղեկացնում ենք, որ ՀՀԱԱ որակավորման դասընթացների դիմումները պետք է ուղարկել մեզ օնլայն տարբերակով՝անցնելով հետևյալ հղումով՝http://aaaa.am/file/9ede864.pdf : Դիմումի օրինակն առկա է 19-րդ էջում: Հարկավոր է լրացնել այն և սքանավորված տարբերակով ուղարկել մեր էլեկտրոնային հասցեներին՝ aaaa@aaaa.am, ac@aaaa.am:
Մեր հաշվեհամարը Կոնվերսբանկում հետևյալն է՝ 1930000417830100
<<ԱԱԱԱ>> ՀՈՒՀԿ ՍՊԸ, ՀՎՀՀ 00849269:
Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել /077/249178:

Փոխարժեք | 27/05/2020
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36