Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎ
Հունիս 02, 2020
ՀՀԱԱ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎ

Հարգելի ՀՀԱԱ անդամ,

Սույնով ծանուցում ենք Ձեզ, որ համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև Ասոցիացիայի կանոնադրության  10.7 կետի, Ասոցիացիայի անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջի հիման վրա ս/թ հունիսի 15 -ին հրավիրվում է Ասոցիացիայի անդամների  արտահերթ ժողով` հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

Արտահերթ ժողով հրավիրելու անհրաժեշտությունը մանրամասն ներկայացված է «Ասոցիացիայի անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջով Ասոցիացիայի արտահերթ ժողովի հրավիրելու մասին» ՀՀԱԱ անդամներին 2020թ. մայիսին ուղարկված նամակում:

ՀՀԱԱ Խորհրդի նախաձեռնությամբ ՀՀԱԱ-ն արդեն դիմել է իր անդամներին և ստացել է առնվազն մեկ երրորդի (93 անդամ) պատճառաբանված պահանջը ստորև ներկայացված օրակարգով ՀՀԱԱ արտահերթ ժողով անցկացելու համար՝

1)        Հետաձգել ՀՀԱԱ հերթական ժողովը, որը կայանալու էր 2020թ մայիսին, և այն անցկացնել համատեղ  հավաքների անցկացման հնարավորության վերականգնումից հետո 90 -օրյա ժամկետում.

2)         ՀՀԱԱ խորհրդի 03.03.20թ. N 2 նիստի  որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նոր Կանոնադրության ընդունում.

3)         «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի և մասնագիտական հանձնաժողովների լիազորությունների երկարաձգում մինչև ՀՀԱԱ հերթական ժողովի անցկացումը։

Ժողովը կանցկացվի համաձայն Ասոցիացիայի 07.02.2004թ. N1 արտահերթ ժողովով  հաստատված «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ ժողովի անցկացման ընթացակարգի: Համաձայն նշված ընթացակարգի հաշվիչ հանձնաժողովի գործառույթները կիրականացնի ամենավերջին ժողովում ընտրված հաշվիչ հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.  Վարդիթեր Գրիգորյան (նախագահ), Թորոս Վարդանյան և Վիգեն Եղոյան (նրանց համձայնությամբ): Ասոցիացիայի Արտահերթ ժողովի արդյունքները կամփոփվեն  2020թ. հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ:

Կից ուղարկվում են ժողովի օրակարգի և դրանում ընդգրկված հարցերի վերաբերյալ ժողովի որոշումների նախագծերը: Խնդրում ենք ուսումնասիրել ուղարկվող նյութերը և լրացված ու ստորագրված քվեաթերթիկը (Հավելված 1) պատշաճ ձևով (պատվիրված նամակ, ֆաքս, առձեռն, էլեկտրոնային փոստ և այլ միջոցներ) մինչև 2020 թվականի հունիսի 15 - ը ժամը 16:00 ուղարկել Ասոցիացիայի գործադիր տնօրինությանը (հասցեն ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ, հեռ 010 249178, 237102, 238512, ֆաքս 237102, էլ. փոստ aaaa@aaaa.am):

Ժողովի նյութերի վերաբերյալ Ձեր ուղարկած քվեաթերթիկների հավաքագրումը կիրականացվի Ասոցիացիայի գործադիր տնօրինության կողմից, իսկ քվեարկության արդյունքների ամփոփումը կիրականացվի վերը նշված հաշվիչ հանձնաժողովի կողմից: Միաժամանակ տեղեկացվում է, որ 2020 թվականի հունիսի 15 - ի ժամը 16:00-ից հետո ստացված քվեաթերթիկները հաշվիչ հանձնաժողովի կողմից չեն ընդունվի:

Ժողովի արդյունքների վերաբերյալ ՀՀԱԱ անդամները կիրազեկվեք արդյունքների ամփոփումից հետո` տասնօրյա ժամկետում (ասոցիացիայի ինտերնետային էջ, էլեկտրոնային փոստ, ֆաքս, առձեռն կամ այլ միջոցներ):         

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել   24-91-68, 23-71-02 և 23-85-12 հեռախոսահամարներով:

 

 

 

Հարգանքով,

 

Գործադիր տնօրեն`                                                                      

Լ. Խաչատրյան

 

Նորություններ
Սեպտեմբեր 02, 2020
Օգոստոս 28, 2020
Օգոստոս 24, 2020
Փոխարժեք | 27/09/2020
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36