Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ արտահերթ ժողովի արդյունքներ
Հուլիս 09, 2020
ՀՀԱԱ արտահերթ ժողովի արդյունքներ

Հարգելի  գործընկերներ,

2020թ. հունիսի 15-ին հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ կայացավ «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամների 2020 թվականի թիվ 1 արտահերթ ժողովը:

2020թ. հունիսի 21-ի դրությամբ հաշվառված  238 անդամներից ժողովին մասնակցել է 164 անդամ: Համաձայն հաշվիչ հանձնաժողովի նիստի արձանագրության, ժողովի քննարկմանը ներկայացված որոշումների նախագծերի շուրջ քվեարկության արդյունքում մասնակիցների կողմ ձայները, ըստ որոշումների նախագծերի, բաշխվել են հետևյալ կերպ.

Որոշման նախագիծ N1՝ Արտահերթ ժողովի հրավիրման մասին 

Ասոցիացիայի անդամների մեկ երրորդի “Պատճառաբանված պահանջի” հիման վրա, հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ Ասոցիացիայի անդամների արտահերթ ժողովի հրավիրման մասին N1 Որոշման նախագծին կողմ է քվեարկել   161 մասնակից,

Քվեարկության արդյունքում Որոշում N1-ը ընդունվել է:

Որոշման նախագիծ N2՝ Արտահերթ ժողովի օրակարգի հաստատման մասին 

 «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության  արտահերթ ժողովի օրակարգի հետևյալ հարցերի`

1)        Հետաձգել ՀՀԱԱ հերթական ժողովը, որը կայանալու էր 2020թ մայիսին, և այն անցկացնել համատեղ  հավաքների անցկացման հնարավորության վերականգնումից հետո 90 -օրյա ժամկետում

2)        ՀՀԱԱ խորհրդի 03.03.20թ. N 2 նիստի  որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նոր Կանոնադրության ընդունում

3)        «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի և մասնագիտական հանձնաժողովների լիազորությունների երկարաձգում մինչև ՀՀԱԱ հերթական ժողովի անցկացումը

հաստատմանը կողմ է քվեարկել 163 մասնակից:

Քվեարկության արդյունքում Որոշում N2-ը ընդունվել է:

Որոշման նախագիծ N 3՝ ՀՀԱԱ հերթական ժողովը հետաձգելու մասին

«Հետաձգել ՀՀԱԱ հերթական ժողովը, որը կայանալու էր 2020թ մայիսին, և այն անցկացնել համատեղ  հավաքների անցկացման հնարավորության վերականգնումից հետո 90 -օրյա ժամկետում»

N3 Որոշման նախագծին կողմ է քվեարկել 162 մասնակից

Քվեարկության արդյունքում Որոշում N3-ը ընդունվել է:

Որոշման նախագիծ N 4՝ ՀՀԱԱ նոր Կանոնադրության ընդունման մասին

Ընդունել ՀՀԱԱ խորհրդի 03.03.20թ. N 2 նիստի  որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նոր Կանոնադրությունը հետևյալ անվանումով՝ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ»  հասարակական կազմակերպության Կանոնադրություն»

N4 Որոշման նախագծին կողմ է քվեարկել 160 մասնակից

Քվեարկության արդյունքում Որոշում N4-ը ընդունվել է:

Որոշման նախագիծ N 5՝ ՀՀԱԱ նախագահի, Խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի և մասնագիտական հանձնաժողովների լիազորություններ երկարաձգման մասին մասին

Երկարաձգել «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի և մասնագիտական հանձնաժողովների լիազորությունները մինչև ՀՀԱԱ հերթական ժողովի անցկացումը:

N5 Որոշման նախագծին կողմ է քվեարկել 160 մասնակից

Քվեարկության արդյունքում Որոշումը N5-ը ընդունվել է:

Հիմք ընդունելով հաշվիչ հանձնաժողովի կողմից հաստատված քվեարկության արդյունքները և համաձայն «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կանոնադրության 10.10 և 10.11 կետերի,  որոշումները համարվում են ընդունված:

ՀՀԱԱ գործադիր տնօրինություն

 

Փոխարժեք | 15/08/2020
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36