Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Նամակ-հայտարարություն N1
Նոյեմբեր 11, 2020
Նամակ-հայտարարություն N1

Պալատի հարգելի անդամ,  

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30–րդ հոդվածի 5–րդ մասի և  «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Պալատի խորհուրդը 13.10.2020թ. N 4-Լ որոշմամբ հաստատել է «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասուցիացիա» հասակակական կազմակերպության աուդիտորի որակավորման վկայագիրը և հաշվապահի որակավորման վկայագիրը «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության համապատասխանաբար աուդիտորի որակավորման վկայականով և փորձագետ հաշվապահի որակավորման վկայականով  փոխարինելու կարգը:  Կարգը տեղադրված է Պալատի կայքի գրադարան բաժնում հետևյալ հղմամբ http://www.aaaa.am/am/library/:  Կարգը նաև կցվում է սույն նամակին:

 

Համաձայն նշված կարգի` Պալատի գործող անդամը՝

1)               ով ունի միայն Պալատի աուդիտորի որակավորման վկայական, Պալատին անդամակցում է (Պալատի ռեեստրում գրանցվում է) որպես աուդիտոր.

2)               ով ունի միայն Պալատի փորձագետ հաշվապահի որակավորման վկայական, Պալատին անդամակցում է (Պալատի ռեեստրում գրանցվում է) որպես փորձագետ հաշվապահ.

3)               ով ունի և Պալատի աուդիտորի որակավորման վկայական, և Պալատի փորձագետ հաշվապահի որակավորման վկայական, իր ցանկությամբ Պալատին անդամակցում է (Պալատի ռեեստրում գրանցվում է) կամ որպես աուդիտոր կամ որպես փորձագետ հաշվապահ։

Նշված կարգի երկրորդ բաժնում ներկայացված են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ասոցիացիայի որակավորման վկայագիրը Պալատի որակավորման վկայականով փոխարինելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ Ասոցիացիայի որակավորման վկայագրերի փոխարինումը Պալատի որակավորման վկայականներով իրականացվելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20–ը։ Նշված ժամկետում անհրաժեշտ  փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դադարեցվում է ֆիզիկական անձի անդամակցությունը Պալատին:

Գործընթացը ժամկետին և պատշաճ իրականացնելու համար խնդրում ենք վերը նշված կարգերին համապատասխան պահանջվող փաստաթղթերը ներկայացնել առձեռն կամ պատվիրված նամակով:

 

Հարգանքով,

Պալատի գործադիր տնօրեն`                                                                    

    Լ. Խաչատրյան

 

Նորություններ
Փետրվար 19, 2021
Փետրվար 01, 2021
Հունվար 26, 2021
Փոխարժեք | 28/02/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36