Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Նամակ-հայտարարություն N2
Նոյեմբեր 11, 2020
Նամակ-հայտարարություն N2

Պալատի հարգելի անդամ,

Տեղեկացնում  ենք Ձեզ, որ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Պալատի խորհուրդը 13.10.2020թ. N 5-Լ որոշմամբ հաստատել է «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության անդամներին,  որոնք չունեն օրենքի համաձայն աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորում կամ հավատարմագրված մասնագիտացված կառույցի աուդիտորի կամ հաշվապահի որակավորման վկայագիր, սահմանափակ գործողության ժամկետով փորձագետ հաշվապահի որակավորման վկայական տալու կարգը: Կարգը տեղադրված է Պալատի կայքի գրադարան բաժնում հետևյալ հղմամբ http://www.aaaa.am/am/library/: Կարգը նաև կցվում է սույն նամակին:

 

Համաձայն նշված կարգի`Պալատի փորձագետ հաշվապահի որակավորման վկայական տրվում  Պալատի գործող այն անդամին, ով չունի՝

1)         «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն աուդիտորի որակավորում.

2)         «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն հաշվապահի որակավորում. կամ

3)         Ասոցիացիայի կողմից տրված հաշվապահի կամ աուդիտորի վկայագիր։

 

Տրված Որակավորման վկայականը ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:

Նշված կարգի երկրորդ բաժնում ներկայացված են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են փորձագետ հաշվապահի որակավորման վկայականը ստանալու համար:  Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել  մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15–ը:

Նշված ժամկետում անհրաժեշտ  փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դադարեցվում է ֆիզիկական անձի անդամակցությունը Պալատին:

Գործընթացը ժամկետին և պատշաճ իրականացնելու համար խնդրում ենք վերը նշված կարգերին համապատասխան պահանջվող փաստաթղթերը ներկայացնել առձեռն կամ պատվիրված նամակով:

 

Հարգանքով,

Պալատի գործադիր տնօրեն`                                                                 

  Լ. Խաչատրյան

 

 

Նորություններ
Փետրվար 19, 2021
Փետրվար 01, 2021
Հունվար 26, 2021
Փոխարժեք | 28/02/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36