Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Նամակ-հայտարարություն N3
Նոյեմբեր 11, 2020
Նամակ-հայտարարություն N3

 

Պալատի հարգելի անդամ, 

Տեղեկացնում  ենք Ձեզ, որ Պալատի  կանոնադրության 14.16.27 կետի համաձայն Պալատի խորհուրդը 29.10.2020թ. N 7-Լ որոշմամբ հաստատել է  «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության անդամներին,  ովքեր ունեն ՀՀ ֆինանսներ նախարարության աուդիտորի կամ հաշվապահի որակավորման վկայական, Պալատի ռեեստրում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը:  Կարգը տեղադրված է Պալատի կայքի գրադարան բաժնում հետևյալ հղմամբ http://www.aaaa.am/am/library/: Կարգը նաև կցվում է սույն նամակին:

 

Կարգը տարածվում է Պալատի ստորև թվարկված անդամների վրա ՝

1)           «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն աուդիտորի որակավորման վկայական ունեցող անդամները, ովքեր չունեն Ասոցիացիայի աուդիտորի որակավորման վկայագիր.

2)            «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն հաշվապահի որակավորման վկայական ունեցող անդամները, ովքեր չունեն Ասոցիացիայի հաշվապահի որակավորման վկայագիր։

 

Նշված կարգի երկրորդ բաժնում ներկայացված են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Պալատի ռեեստրում գրանցվելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ կարգով նախատեսված՝ Պալատի ռեեստրում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Պալատին պետք է ներկայացվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20–ը:

Նշված ժամկետում անհրաժեշտ  փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դադարեցվում է ֆիզիկական անձի անդամակցությունը Պալատին:

 

Գործընթացը ժամկետին և պատշաճ իրականացնելու համար խնդրում ենք վերը նշված կարգերին համապատասխան պահանջվող փաստաթղթերը ներկայացնել առձեռն կամ պատվիրված նամակով:

 

Հարգանքով,

Պալատի գործադիր տնօրեն`                                                               

    Լ. Խաչատրյան

 

 

Նորություններ
Փետրվար 19, 2021
Փետրվար 01, 2021
Հունվար 26, 2021
Փոխարժեք | 28/02/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36