Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Ուշադրություն
Նոյեմբեր 30, 2020
Ուշադրություն

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ համաձայն Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի հոդված 10-ի հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները:

Համաձայն նույն օրենքի հոդված 3-ի 6-րդ մասի բ ենթակետի հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունը նաև  բանկ է, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ապահովագրական բրոքերային կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ։

Տեղեկացնում  ենք Ձեզ, որ Պալատի  կանոնադրության 14.16.27 կետի համաձայն Պալատի խորհուրդը 29.10.2020թ. N 7-Լ որոշմամբ հաստատել է  «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության անդամներին,  ովքեր ունեն աուդիտորի կամ հաշվապահի որակավորման վկայական, Պալատի ռեեստրում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը:  Կարգը տեղադրված է Պալատի կայքի գրադարան բաժնում հետևյալ հղմամբ AAAA:



Կարգը տարածվում է Պալատի ստորև թվարկված անդամների վրա ՝

1)           «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն աուդիտորի որակավորման վկայական ունեցող անդամները, ովքեր չունեն Ասոցիացիայի աուդիտորի որակավորման վկայագիր.

2)            «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն հաշվապահի որակավորման վկայական ունեցող անդամները, ովքեր չունեն Ասոցիացիայի հաշվապահի որակավորման վկայագիր։

 

Նշված կարգի երկրորդ բաժնում ներկայացված են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Պալատի ռեեստրում գրանցվելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ կարգով նախատեսված՝ Պալատի ռեեստրում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Պալատին պետք է ներկայացվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20–ը:

Նշված ժամկետում անհրաժեշտ  փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դադարեցվում է ֆիզիկական անձի անդամակցությունը Պալատին:

 

Գործընթացը ժամկետին և պատշաճ իրականացնելու համար խնդրում ենք վերը նշված կարգերին համապատասխան պահանջվող փաստաթղթերը ներկայացնել առձեռն կամ պատվիրված նամակով: Համաճարակի հետ կապված առաջացած խնդիրների պատճառով խնդրում ենք մինչ առձեռն ներկայացնելը կամ պատվիրված նամակով ուղարկելը կապվել Պալատի գործադիր տնօրինության հետ հետևյալ համարով՝ 077 249178։

 

Հարգանքով,

Պալատի գործադիր տնօրինություն

 

 

Նորություններ
Հունվար 26, 2021
Հունվար 18, 2021
Հունվար 14, 2021
Փոխարժեք | 27/01/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36