Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Թ․Մովսիսյան-Հաշվապահական հաշվառում
Նոյեմբեր 30, 2020
Թ․Մովսիսյան-Հաշվապահական հաշվառում

Նոր Գիրք - Թաթուլ Մովսիսյանի «Հաշվապահական հաշվառում» /2-րդ լրամշակված հրատարակություն/ -2020թ. սեպտեմբեր

 

Գիրքը նախատեսված է հաշվապահական հաշվառումը ինքնուրույն ուսումնասիրող սկսնակների, ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների, ինչպես նաև կազմակերպությունների հաշվապահների, ֆինանսահաշվային ոլորտի այլ աշխատողների համար:

Գիրքը ունի 9 բաժին (1-ին հրատարակությունը (2015թ.)՝ 6 բաժին):

Այս հրատարակությունն անդրադարձել է նաև ՖՀՄՍ-ներում և Հարկային Օրենսգրքում վերջին տարիներին կատարված փոփոխություններին, ինչպես նաև ընդգրկվել են նոր թեմաներ, այդ թվում

- Հասույթ. կատարման պարտականություն, գործարքի գին, Ճանաչում և չափում (ՖՀՄՍ 15),

- Վարձակալություն. դասակարգում, ճանաչում և չափում, կարճաժամկետ և փոքրարժեք ակտիվների վարձակալություն (ՖՀՄՍ 16),

- Գյուղատնտեսություն. կենսաբանական ակտիվներ և գյուղատնտեսական արտադրանք, բերքատու բույսեր (ՀՀՄՍ 16, ՀՀՄՍ 41),

- Ֆինանսական գործիքներ. դասակարգում, չափում, դեֆոլտ և ակնկալվող պարտքային կորուստներ (ՖՀՄՍ 9),

- արտարժույթով տրված և ստացված կանխավճարներ (ՀՀՄՍ 21),

- փոխառության ծախսումների կապիտալացում (ՀՀՄՍ 23),

- հայեցակարգային հիմունքներ, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման նոր կարգավորումներ:

Նյութի մատուցման պարզ ու հստակ շարադրանքը, տրամաբանական հաջորդականությունը, ուսումնասիրած թեմաների ընկալումը ստուգող հարցերի ու առաջադրանքների առկայությունը թույլ են տալիս մատչելի և դյուրին դարձնել յուրացումը և նախանշել օգտագործողների շատ լայն շրջանակ:

Գրքի արժեքն է 5000 ՀՀ դրամ։ Այն կարող եք ձեռք բերել Պալատի գրասենյակից, նախապես զանգելով 077249178 հեռախոսահամարով։

 

Նորություններ
Հունվար 26, 2021
Հունվար 18, 2021
Հունվար 14, 2021
Փոխարժեք | 27/01/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36